Դեռևս մայիսի 25-ին Հայաստանի Կառավարությունն ընդունեց որոշում, որով փոփոխություն կատարեց Հայաստանից արտահանվող և Հայաստանի տարածքով տարանցիկ փոխադրվող զգայուն ապրանքների ցանկը հաստատելու մասին օրենքում։ Ըստ այդ փոփոխության՝ ՀՀ Կառավարությունը մտցրեց արտահանման սահմանափակումներ Հայաստանի ազգային անվտանգության տեսանկյունից զգայուն այն ապրանքների համար, որոնք որոշակի վերափոխման արդյունքում կարող են հանդիսանալ օրենքով հսկվող ապրանքներ, այսինքն՝ կարող են օգտագործվել ռազմական նպատակներով։
Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ, Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը երեկ կալանավորեց Բանակային 3-րդ կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովին, ավելի շուտ՝ բավարարեց դատախազության բողոքը ստորադաս ատյանի կայացրած որոշման դեմ: Մեսրոպ Մակյանը համարել է, որ ազատության մեջ Գրիգորի Խաչատուրովը կխոչընդոտի քննությանը:
ԱԺ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում, ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանն անդրադառնալով «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելուն, նշեց, որ այս ամենի նպատակը ԱԱԾ-ում պրոֆեսիոնալ կադրերի արտահոսքը կանխելն է, ծառայության որակի բարձրացումն ու բարելավումը։