«Ստացվում է՝ ցերեկը քրեական ենթամշակույթ չի կարելի քարոզել, գիշերվա ժամերին՝ կարելի է». Տիգրան Հակոբյան

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն այսօր ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, սփյուռքի ու երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում խոսելով քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մասին՝ ասաց.

«Երբ նախաձեռնությունը եղավ, մենք մեծ դավթար-նամակ գրեցինք, որ այսպիսի օրենքի ընդունման կարիքը չկա, բայց այն ընդունեցին ու մեր հանձնաժողովի ներկայացուցիչներին նույնիսկ չկանչեցին։ Տեսեք՝ ինչ սխալ ձևակերպում ենք գտել օրենքի մեջ՝ քրեական ենթամշակույթի տարրեր պարունակող ֆիլմերն ու տեսալսողական հաղորդումները կարող են ցուցադրել ժամը 24։00-ից մինչև 06։00-ին։ Այսինքն՝ ստացվում է, որ ցերեկը քրեական ենթամշակույթ չի կարելի քարոզել, իսկ գիշերվա ժամերին կարելի է քարոզել»,-ներկայացնելով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի տարեկան զեկույցը՝ նշեց նա։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930