
ԱԱԾ նյութերի ոչնչացման կարգը սահմանված է օրենքով. ԱԱԾ փոխտնօրեն
ԱԺ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում, ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանն անդրադառնալով «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելուն, նշեց, որ այս ամենի նպատակը ԱԱԾ-ում պրոֆեսիոնալ կադրերի արտահոսքը կանխելն է, ծառայության որակի բարձրացումն ու բարելավումը։
Ըստ Անդրանիկ Սիմոնյանի, առաջին ընթերցումից հետո «Հայաստան» խմբակցությունն առաջարկել է նախագծում փոփոխություններ կատարել, ինչը մերժվել է, քանի որ գաղտնիք պարունակող փաստաթղթերի ոչնչացման ու գաղտնազերծման ընթացակարգը մանրամասնորեն կարգավորված է «Պետական և ծառայողական գաղտնիքի» մասին օրենքով։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում