«Պետք է ամեն ինչ արդեն արված լիներ, բայց վերջին երկու տարում ոչինչ չի արվում համայնքապետարանի կողմից։ Եթե անվտանգ չես, սոցիալական վիճակը հեչ կապ չունի։ Խոզին էլ կերակրում են, չաղացնում, հետո մորթում։ Առաջին հերթին պետք է մտածենք մեր անվտանգության մասին, նոր՝ սոցիալական վիճակի»,- մեզ հետ զրույցում ասաց «Քաղաքացու որոշում» կուսակցության թեկնածու Ավագ Ասատրյանի հայրը՝ Գևորգ Ասատրյանը։
«Սիսիանում առաջնահերթ է անվտանգության խնդիրը։ Ադրբեջանի զինված ուժերը մեր վարչական տարածքում, երկու տարի է՝ նստած են»,- մեզ հետ զրույցում ասաց Սիսիանի նախկին համայնքապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը. Մեր զրուցակիցը նաև կարևորեց համախմբվածությունը, որը, ըստ նրա, համայնքում չկա։
Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքում ՏԻՄ արտահերթ ընտրություններ են։ Ընտրապայքարի է դուրս եկել 3 քաղաքական ուժ՝ «Քաղաքացու որոշում», Հայաստանի Հանրապետական և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։
«Մեր ղեկավարը պետք է ձեռքը խփի սեղանին, վախը թողնի ու ասի՝ ժողովուրդ, եկեք միանանք, մեր սահմաններն ազատագրենք։ Ոնց որ պետք է՝ թշնամու ջարդը տանք, շպրտենք մեր սահմաններից»։
Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններ են «Համայնքապետի բոլոր թեկնածուներն էլ ինչ-որ ծրագրեր ունեն, պլաններ նախատեսված, որ ներկայացնում են ժողովրդին, որոնք էլ կատարում են ընտրություն։ Կարծում եմ՝ կընտրվի գործող համայնքապետը։ Այս մեկ տարվա մեջ ահագին փոփոխություններ են եղել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սիսիանի քաղաքացիներից Նորա Ստեփանյանը։
Ընտրատեղամասերի մուտքերի մոտ ևս ոստիկաններ են ծառայություն իրականացնում:
Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են: Ընտրապայքարի է դուրս եկել 3 քաղաքական ուժ՝ «Քաղաքացու որոշում», «Հայաստանի Հանրապետական կուսակցություն», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները:
Հոկտեմբերի 15-ին Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքում տեղի է ունենալու ավագանու նիստ, օրակարգում ընդգրկված է մեկ հարց՝ համայնքի նորընտիր ՔՊ-ական ղեկավար Արմեն Հակոբջանյանի երդման արարողությունը։
«Սիսիանի պանթեոնն անգթորեն ընդարձակվել է… այն մահվան մասին չէ, այլ` հավերժումի, այս պանթեոնը զոհվելու մասին չէ, այլ` հերոսացման, այս պանթեոնը պարտության մասին չէ, այլ` զենքը ձեռքին մինչև վերջ հանուն հայրենիքի նահատակության…: Այս պանթեոնը քաղաքակիրթ աշխարհի անբարոյականության մասին է ու աշխարհում բարոյականության պարտության մասին, նաև` աշխարհի խիղճը արթուն պահելու մասին: Այս պանթեոնը մեր անավարտ թռիչքի և թռիչքը ավարտին հասցնելու աներեր երազանքի մասին է…»:
168.am-ի հետ զրույցում «Սիսական» ջոկատի կամավորական, նկարիչ Աշոտ Ավագյանը, որը գլխավորում էր ՀՅԴ ցուցակը, նշեց, թե չի կարող ասել, թե ինչպես են թշնամու կրակի տակ գտվող Սիսիանում ընտրում ՔՊ թեկնածուին։
168.am-ի հետ զրույցում Իշխանասարի վարչական ղեկավար Մարատ Պետրոսյանն ասաց, որ Իշխանասարում ընտրելու իրավունք ունեցել է 167 հոգուց ավելին, սակայն ՏԻՄ ընտրություններին մասնակցել են 100 հոգի։
Շուրջ 2 ամիս առաջ՝ հուլիսի 14-ին, Սիսիանի զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել էր պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային, 19-ամյա Արսեն Արմենի Մանուկյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վիրավորումով, սակայն կատարվածը մնում է չբացահայտված։
Հուլիսի 14-ին Սիսիանի զորամասի մարտական դիրքում գլխի շրջանում հրազենային կրակոցից մահացած հայտնաբերված պարտադիր ժամկետային զինծառայող 19-ամյա Արսեն Մանուկյանի սպանության առնչությամբ Քննչական կոմիտեում նախաքննությունը շարունակվում է։