Վերևից պիտի ապահովեն անվտանգությունը, սա գլխավոր իշխանության խնդիրն է. Սիսիանցի
Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքում ՏԻՄ արտահերթ ընտրություններ են։ Ընտրապայքարի է դուրս եկել 3 քաղաքական ուժ՝ «Քաղաքացու որոշում», Հայաստանի Հանրապետական և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։
168.am–ի նկարահանող խմբերը տեղում հետևում են քվեարկության ընթացքին։
«Պետք է աշխատի, ով ուզում է՝ լինի»,- մեզ հետ զրույցում ասաց Սիսիանի բնակիչներից մեկը։
Հայաստանի և մասնավորապես Սյունիքի մարզի անվտանգությանը վերաբերող հարցերին ի պատասխան՝ նա նշեց, որ դա կախված է իշխանությունից.
«Վերևից պետք է անվտանգությունն ապահովեն։ Մենք շատ մեղավոր ենք, որ մեր երկիրը փոքր է դարձել»,- հավելեց քաղաքացին։
Խոսելով սոցիալական վիճակի մասին՝ մեր զրուցակիցը որպես առաջնահերթ լուծում պահանջող խնդիր՝ նշեց աշխատատեղերի բացակայությունը՝ ընդգծելով, որ երիտասարդն ավարտում է բուհը, ու աշխատատեղ չկա։
Հիշեցնենք, որ նախորդ տարի սեպտեմբերի 25-ին Սիսիան խոշորացված համայնքում կայացած ընտրությունների արդյունքներով ոչ մի ուժ չէր հավաքել ավագանու կազմում մեծամասնություն կազմելու և համայնքի ղեկավար ունենալու համար անհրաժեշտ 51 տոկոսը։