Արցախի հարցը բոլորիս էլ հուզում է, ժողովուրդը պատրաստ է ոտքի կանգնել. Սիսիանցի
Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններ են «Համայնքապետի բոլոր թեկնածուներն էլ ինչ-որ ծրագրեր ունեն, պլաններ նախատեսված, որ ներկայացնում են ժողովրդին, որոնք էլ կատարում են ընտրություն։ Կարծում եմ՝ կընտրվի գործող համայնքապետը։ Այս մեկ տարվա մեջ ահագին փոփոխություններ են եղել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սիսիանի քաղաքացիներից Նորա Ստեփանյանը։
Երկրի և, մասնավորապես, մարզի անվտանգության, ինչպես նաև Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի մասին հարցերին ի պատասխան՝ մեր զրուցակիցը նշեց․ «Արցախը մեր հողն է, արյան գնով էլ լինի՝ պետք է պաշտպանենք։ Ժողովուրդը պատրաստ է, բայց եթե խոսքը դիվանագիտության, կառավարության մասին է, դա արդեն իրենց գործն է։ Ես զավակ եմ կորցրել, հպարտ եմ դրա համար, որ այն ժամանակ Արցախին ինչ-որ բանով օգտակար եմ եղել»,- հավելեց Նորա Ստեփանյանը։
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքում ավագանու արտահերթ ընտրություններ են։