Եթե չկա անվտանգություն, ի՞նչ սոցիալական հարցից են խոսում. խոզին էլ չաղացնում, մորթում են. Սիսիանցի

Այսօր Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքում ՏԻՄ արտահերթ ընտրություններ են։ Սյունեցիները 168.amի հետ զրույցում առաջին հերթին շեշտում էին անվտանգությունը։

«Պետք է ամեն ինչ արդեն արված լիներ, բայց վերջին երկու տարում ոչինչ չի արվում համայնքապետարանի կողմից։ Եթե անվտանգ չես, սոցիալական վիճակը հեչ կապ չունի։ Խոզին էլ կերակրում են, չաղացնում, հետո մորթում։ Առաջին հերթին պետք է մտածենք մեր անվտանգության մասին, նոր՝ սոցիալական վիճակի»,- մեզ հետ զրույցում ասաց  «Քաղաքացու որոշում» կուսակցության թեկնածու Ավագ Ասատրյանի հայրը՝ Գևորգ Ասատրյանը։

Նրա կարծիքով՝ կարևոր է մտածել, թե ինչպես պետք է դուրս գալ ստեղծված իրավիճակից։

«Խաղաղության համար պետք է պատրաստվել պատերազմի։ Մեկ է՝ վաղ թե ուշ այն պետք է լինի։ Ինչքան պատերազմի լավ պատրաստվենք, այնքան խաղաղությունը երաշխավորված կլինի»,- հավելեց Գևորգ Ասատրյանը։

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքում այսօր ավագանու արտահերթ ընտրություններ են։ Նախորդ տարի սեպտեմբերի 25-ին Սիսիան խոշորացված համայնքում կայացած ընտրությունների արդյունքներով ոչ մի ուժ չէր հավաքել  ավագանու կազմում մեծամասնություն կազմելու և համայնքի ղեկավար ունենալու  համար անհրաժեշտ 51 տոկոսը։

 

Տեսանյութեր

Լրահոս