Փաշինյանը պիտի վախը թողնի, ձեռքը խփի սեղանին ու ասի` եկեք սահմանն ազատագրենք. Սիսիանցի
Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքում ՏԻՄ արտահերթ ընտրություններ են։
«Լավ կյանք ենք ուզում, դրա համար պետք է ընտրենք նրան, ով արժանի է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սիսիանի բնակիչներից մեկը։
Երկրի և մասնավորապես իրենց մարզի ու համայնքի անվտանգության, ինչպես նաև Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի մասին մեր հարցերին պատասխանելիս՝ սիսիանցի ընտրողն ասաց․
«Մեր ղեկավարը պետք է ձեռքը խփի սեղանին, վախը թողնի ու ասի՝ ժողովուրդ, եկեք միանանք, մեր սահմաններն ազատագրենք։ Ոնց որ պետք է՝ թշնամու ջարդը տանք, շպրտենք մեր սահմաններից»։
Հիշեցնենք, որ նախորդ տարի սեպտեմբերի 25-ին Սիսիան խոշորացված համայնքում կայացած ընտրությունների արդյունքներով ոչ մի ուժ չէր հավաքել ավագանու կազմում մեծամասնություն կազմելու և համայնքի ղեկավար ունենալու համար անհրաժեշտ 51 տոկոսը։