
Համայնքապետ ընտրող Սիսիանում ոստիկանական մեծաթիվ ուժեր՝ այդ թվում սև բերետավորներ են կենտրոնացվել

Սյունիիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են:
Ընտրապայքարի է դուրս եկել 3 քաղաքական ուժ՝ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն, «Հայաստանի Հանրապետական կուսակցություն», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն:
Համայնքում ընտրությունների ընթացքին հետևող 168.am-ի նկարահանող խումբը ֆիքսել է, որ մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացվել, այդ թվում սև բերետավորներ: Ոստիկանական զորքերի մի քանի ավտոբուս կայանել են Սիսիանի ոստիկանության շենքի դիմաց:
Ընտրատեղամասերի մուտքերի մոտ ևս ոստիկաններ են ծառայություն իրականացնում: