«Պարոն Ռուբինյանը միայն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ չի զբաղվում։ Հայաստանի կառավարության և վարչապետի որոշումն է եղել, որպեսզի պարոն Ռուբինյանը ևս ներգրավված լինի այս բանակցություններում։ Բնականաբար, Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ հարցեր չեն կարող քննարկվել այդ հարթակում»:
Այսօր ԱԺ լիագումար նիստերի ամբիոնից «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը խոսքն ուղղելով իշխանական պատգամավորներին՝ հայտարարեց.
ԱԺ այսօրվա արտահերթ նիստում քննարկվեց «Հայաստան» խմբակցության հեղինակած «Ադրբեջանի խորհրդարանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ Հայաստանի ԱԺ հայտարարությունը», որին նախ ՔՊ պատգամավորները դեմ արտահայտվեցին, այնուհետև ձեռնպահ մնացին քվեարկելուց։
«Առաջարկվող նվազագույն աշխատավարձի 7000 դրամ կամ 10 տոկոս բարձրացումը, արդեն առիթ ունեցել ենք ասելու՝ ոչ միայն ուշացած է, այլև ոչ համարժեք ահագնացող գնաճի այս ֆոնին։ Իրական լուծումը ոչ թե մի քանի հազար դրամով աշխատավարձի բարձրացումն է, այլ նվազագույն աշխատավարձի ինդեքսավորումն է, որի նախագիծը մերժվել է քաղաքական մեծամասնության կողմից»:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ համագումարում ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադառնալով Արցախյան հիմնախնդրին, նշեց, որ 44-օրյա պատերազմը և դրա հետևանքներն ավելի սրեցին Հայաստանի անվտանգային խոցելիությունը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների չկարգավորված լինելը մշտական սպառնալիքի աղբյուր են Հայաստանի անվտանգության համար, այդ սպառնալիքները պետք է կառավարել ու վերցնել։