Տիգրան Աբրահամյանն իր ելույթի բովանդակությունը չընկալած Հասմիկ Հակոբյանին ստիպված էր նորից բացատրել

Այսօր ԱԺ լիագումար նիստերի ամբիոնից «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը խոսքն ուղղելով իշխանական պատգամավորներին՝ հայտարարեց.

«Իրականում շատ դժվար էր պատկերացնել՝ այս ամբիոնի մոտ կարելի է երեք, չորս կամ գուցե ավելի անգամ ընդգծել, որ այդ իրավիճակի պատասխանատուն ադրբեջանցիներն են, որ երեկվա հրահրած այդ ողբերգության պատասխանատուներն ադրբեջանցիներն են,  ու դուք համարեք, որ այդ ձևակերպումը որևէ ձևով կարող է ծառայել ադրբեջանական քարոզչությանը։ Այն զիբիլանոցը, որն արտադրում են ադրբեջանական քարոզչամիջոցները, դա վաղուց հայտնի փաստ է։ Բայց խնդրում եմ՝ իրադարձությունները, գնահատականները  և այս ամբիոնում ելույթ ունեցողների հայտարարությունները ճիշտ գնահատեք և դրա վերաբերյալ պատշաճ գնահատական հնչեցրեք»։

Տիգրան Աբրահամյանի ելույթից հետո ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ բանավեճն առաջացել է այն պատճառով, որ կոնկրետ պահին որոշել են ուղիղ եթերով կոնկրետ զինվորական օպերացիա քննարկել, թե ինչը ոնց եղավ։

«Կհամաձայնեք, որ սա լավագույն տեղը չէ, հատկապես, որ «Հայաստան» դաշինքից առաջարկ է հնչել փակ քննարկում կազմակերպել, որի ուղղությամբ մենք աշխատում ենք»,- նշեց Ռուբեն Ռուբինյանը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս