«Մեր նպատակն է՝ գտնել մի բանաձև, որով հնարավոր կլինի համակեցություն այս տարածաշրջանի բոլոր երկրների հետ». ՔՊ-ական պատգամավոր

«Պարոն Ռուբինյանը միայն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ չի զբաղվում։ Հայաստանի կառավարության և վարչապետի որոշումն է եղել, որպեսզի պարոն Ռուբինյանը ևս ներգրավված լինի այս բանակցություններում։ Բնականաբար, Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ հարցեր չեն կարող քննարկվել այդ հարթակում»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով Վաշինգտոնում Միրզոյան-Բայրամով բանակցություններին ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի մասնակցությանը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ բանակցությունների ընթացքին, Սարգիս Խանդանյանն ասաց, որ Ադրբեջանին դժվար է բնորոշել որպես գործընկեր, բայց սա չի նշանակում, որ Հայաստանը պետք է դուրս գա բանակցություններից և չպետք է մտածի, որ պետք է հավերժ պատերազմի իր հարևանների կամ Ադրբեջանի հետ։

«Մեր նպատակն է՝ գտնել մի բանաձև, որով հնարավոր կլինի համակեցություն այս տարածաշրջանի բոլոր երկրների հետ։

Իմ քաղաքական ուժը հավատում է, որ այս տարածաշրջանում հնարավոր է խաղաղություն, և անում է հնարավոր ամեն բան, որպեսզի դա հավանական լինի։ Իհարկե, Ադրբեջանը հեշտ հարևան չէ, և մենք տեսել ենք Ադրբեջանի ողջ վարքագիծը, և դրա համար մեզ անհրաժեշտ է, որպեսզի միջազգային հանրության ներկայությունը տարածաշրջանում ավելի տեսանելի լինի»,- շեշտեց նա։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս