Բաժիններ՝

Աճարկուտ-Կիրանց պատմական հուշարձան ճանապարհահատվածի վերակառուցման աշխատանքների պայմանագրի գինը 1 միլիարդ 118.400.000 դրամ է

«Քարավան-11» ՍՊԸ-ի հետ հերթական 1 միլիարդը գերազանցող պայմանագիրն է հանրայնացվել օրերս․ պատվիրատուն այս մատակարարին նախընտրող ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է։ Փաստաթղթով նշվում է՝ ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքների համար ՍՊԸ-ին կհատկացվի 1 միլիարդ 118.400.000 դրամ (որից շուրջ 186 միլիոն դրամ՝ ԱԱՀ-ն)։ Իսկ ճանապարհահատվածն Աճարկուտ-Կիրանց պատմական հուշարձանի 3,5 կմ-անոց հատվածն է։

Աշխատանքները դեռ մայիսից էին իրականացվում այդ հատվածում. նշում էին մինչև տարեվերջ դրանց ավարտի մասին։

Սահմանազատման հետևանքով Կիրանցի մոտ մայրուղու հատվածներից մեկն ադրբեջանական կողմի վերահսկողության տակ է հայտնվել, իսկ այս նոր ճանապարհահատվածի կառուցումը նպատակ ունի լուծելու այդ խնդիրը:

ՍՊԸ-ի մասին

Կարդացեք նաև

Միայն այս տարի «Քարավան-11»-ի հետ պետական գերատեսչությունները կնքել են միլիարդավոր դրամների 5 պայմանագիր, որից 4-ը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ, մեկը՝ Տավուշի մարզպետարանի։

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել էին սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։

Հայկական կողմի պաշտոնական պարզաբանմամբ՝ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում: Մայիսի 24–ին ՀՀ ԱԱԾ-ն հայտնեց, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի՝ 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի՝ 4,9 կմ հատվածների պահպանությունը։

Տեսանյութեր

Լրահոս