Ֆրանսիայի ԱԳՆ-ի պատվիրակության շրջանակներում պաշտոնական ճաշը 1 մլն 354.010 դրամով մատակարարել է պետգնումներում ֆավորիտ «Դափնի գրուպը»

Պետգնումների էլեկտրոնային համակարգում նախօրեին հանրայնացվել է պայմանագիր, որից տեղեկանում ենք, թե որքան է արժեցել Ֆրանսիայի ԱԳՆ-ի գլխավորած պատվիրակության շրջանակներում պաշտոնական ճաշը Երևանի «Դափնի» ռեստորանում։

ՀՀ ԱԳՆ պետական արարողակարգի ծառայությունը 1 միլիոն 354.010 դրամ է վճարել (ներառյալ՝ օրենքով սահմանված վճարումները) «Դափնի գրուպ» ՍՊԸ-ին՝ ընկերությանը պատվիրակելով ճաշի ընթացքում ապահովել սացիվի ռոլեր, իշխանի տարտար, դափնի մանթի, նուշով իշխան, հորթի փափկամիս, գինի, աղցաններ, աղանդերի սեղան՝ թեյով, սուրճով, գաթայով և այլն։

Պայմանագիրը, ինչպես պետգնումներում այս ընկերության հետ առկա մյուս պայմանագրերի դեպքում, կնքվել է մեկ անձ ոչ մրցակցային գնման ընթացակարգով։ Իսկ ընկերությունը պետգնումներում հայտնվել է 2021 թվականից՝ շուրջ 40 պայմանագրեր կնքելով պետական տարբեր գերատեսչությունների հետ, այդ թվում՝ Պաշտպանության, Արտաքին գործերի, Էկոնոմիկայի, Ներքին գործերի նախարարությունների, վարչապետի աշխատակազմի հետ։

Կարդացեք նաև

Տարեսկզբից արդեն ընկերության հետ կնքվել է 8 պայմանագիր։

Իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալների համաձայն՝ «Դափնի գրուպը» գրանցվել է 2014 թվականին, միանձնյա սեփականատերը Նարինե Հայրապետյանն է։ Այս ՍՊԸ-ն, ըստ իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրի՝ նաև նույնականանում է «Սարյան 1 թրեվել քլաբ» ՍՊԸ անվան հետ։

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն երկօրյա այցով Հայաստան էր ժամանել սեպտեմբերի 15-ին։ Ստեֆան Սեժուրնեն և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել էին Վեդիի ջրամբար, որը կառուցվում է Զարգացման ֆրանսիական գործակալության վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։

Նույն օրը Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելել էր Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Այցը շարունակվել էր սեպտեմբերի 16-ին ԱԳՆ-ում նախարարների պաշտոնական հանդիպումով՝ ամփոփվելով համատեղ մամուլի ասուլիսով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031