Կառավարական կեցավայրի հարցերը լուծեց, անցավ կառավարական տանը․ վարչապետի աշխատակազմը ջեռուցման սարքեր է ձեռք բերել

Նիկոլ Փաշինյանի կողմից ջեռուցման կարգավորման հարցերը կառավարական կեցավայրից հասել են նաև Կառավարական տուն 1։

Վերջին օրերին պետգնումների էլեկտրոնային համակարգում հրապարակված պայմանագրերի համաձայն՝ այս նպատակով վարչապետի աշխատակազմը ջեռուցման սարքերի ձեռքբերման 2 պայմանագիր է կնքել․ առաջին պայմանագրով «Տուն կոմպլեքս»-ից գնվել է՝ 463.000 դրամ արժողությամբ երկկոնտուր գազի, երկրորդով՝ «Մարի և Գև» ՍՊԸ-ից՝ 1 միլիոն 530.000 դրամ արժողությամբ ջեռուցման սարք։

Իսկ Նիկոլ Փաշինյանը կառավարության դեկտեմբեր 12-ի նիստում «խոստովանել էր», թե Կառավարական կեցավայրի տները երբեք չեն տաքանում․ գազը վառվում է, բայց այդ տունը չի տաքանում:

«Քիչ ա մնում Իջևանից վառարան ուզենք փայտի, որ խողովակն էլ պատուհանից հանենք»,- ասվածն ավելի համոզիչ դարձնելու համար ասել էր նա։

Կարդացեք նաև

Փաշինյանի այս արձանագրումն օրերս հիշել էին ֆեյսբուքյան օգտատերերը, որոնք մեկնաբանել էին Նիկոլ Փաշինյանի տեղադրած այն տեսանյութը, որտեղ Աննա Հակոբյանն ամառային լուքով կառավարական առանձնատանը գետնին նստած դաս էր անում։

«Բա կակազում էիր, թե գազը չի տաքացնում․ հիմա շբո՞վ եք»,- հարցրել էր օգտատերերից մեկը, ինչին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե կառավարության այդ նիստից հետո այժմ էլ այնքան են տաքացնում, որ դա են փորձում կարգավորել։

 

Տեսանյութեր

Լրահոս