Բաժիններ՝

«Էրեբունի-Երևան-2806» տոնակատարությունն ավարտվեց, իսկ դրա շրջանակում խոշոր գնումների մասին տեղեկությունները՝ ոչ. ՄԱՍ 4

«Էրեբունի-Երևան-2806» տոնակատարությունն ավարտվել է, սակայն այդ առթիվ արված բազմաթիվ մեծ ու փոքր գնումների մասին դեռ տեղեկանում ու տեղեկանում ենք. պետգնումների էլեկտրոնային համակարգում աստիճանաբար են հանրայնացվում կնքված պայմանագրերը՝ հավանաբար, որպեսզի այդ աստղաբաշխական թվերից հանրությունը միանգամից անակնկալի չգա։

Ի դեպ,  լինում են դեպքեր էլ, որ ինչ-ինչ գնումների՝ հատկապես դրամաշնորհների մասին քաղաքապետարանը չի շտապում տեղեկացնել այնքան ժամանակ, քանի դեռ այս կամ այն լրատվամիջոցը չի դիմում Երևանի քաղաքապետարանին՝ հարցումներով։

168.am-ը մի քանի հրապարակումներով անդրադարձել է «Էրեբունի-Երևան-2806»-ի շրջանակում արված ու հանրայնացված առավել խոշոր մի քանի գնումներին, այսօր ևս անդրադարձի առիթ կա։

Առիթն «Իվենթ պլատֆորմ» ՍՊԸ-ի ու քաղաքապետարանի միջև մեկ անձից ոչ մրցակցային գնման ընթացակարգով կնքված պայմանագիրն է։

Կարդացեք նաև

Հոկտեմբերի 29-ի թվագրումով պայմանագրից տեղեկանում ենք՝ Երևանի քաղաքապետարանը 20 միլիոն դրամ է վճարել այս ՍՊԸ-ին՝ Դիանա Աբգարի անվան զբոսայգում կայացած ռոք համերգի կազմակերպման շրջանակներում տեխնիկական միջոցների վարձակալության ու սպասարկման ծառայությունների դիմաց։

«Իվենթ պլատֆորմ» ՍՊԸ-ն, իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալների համաձայն՝ գրանցվել է ընդամենը 2022 թվականի սեպտեմբերին, իսկ պետգնումներում առաջին գնումը մատնանշված է 2023 թվականին. «Երևանի պետական համալսարան» հիմնադրամն է ընկերությունից ձեռք բերել շուրջ 1 միլիոն դրամի սինթեզատորներ։

Տեսանյութեր

Լրահոս