Բոլորս էլ հասկանում ենք, թե պլան Բ-ն ինչի մասին է: Թերևս, նկատի ունեն այլընտրանքային ճանապարհ Իրանի հետ կամ մեկ այլ երկրի, բայց, ամեն դեպքում, «պլան Բ» ասվածի մեջ նաև կարելի է շանտաժի էլեմենտներ նկատել:
Գործող ղեկավարության նյարդերը կարող են տեղի տալ, և ինչ-որ պահի նրանք հասկանան, որ պատերազմ վարելու ունակությունները նրանց մոտ թույլ են, և իշխանության գան այնպիսի մարդիկ, դերակատարներ, որոնք ունակ են միջնաժամկետ և երկարաժամկետ պատերազմ վարել: Սա չափազանց մեծ ռիսկեր է պարունակում Ադրբեջանի համար, որովհետև այդ դեպքում շատ դժվար է կանխատեսել, թե ինչ ելք կլինի, եթե 2 տարի պատերազմի մեջ լինեն, լինենք: Չեմ կարծում, որ Ադրբեջանն այդ արկածախնդրությանը կգնա, որովհետև մեծ հավանականությամբ կարող են խաղաքարտեր խառնվել, ինչի դեպքում Ադրբեջանը մեծ խնդիրների առջև կկանգնի:
Երեկ ՀՀ պաշտպանության նախարարությունը բանակում մահվան դեպքի մասին միանգամից 2 հաղորդագրություն էր տարածել: Առաջին հաղորդագրության համաձայն, օգոստոսի 10-ին դեռևս չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի հրազենային վիրավորում էր ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ժորա Զոհրաբի Կարապետյանը, որի կյանքը փրկել չէր հաջողվել:
Հուլիսի 25-ին Նիկոլ Փաշինյանը հրավիրած ասուլիսի ժամանակ մի քանի «ռազմական» միտք է հնչեցրել, որի տողատակերում, ըստ էության, ինքնախոստովանական ցուցմունքներ կային, կամ՝ հաստատում այն բանի, որ Արցախի հետ կապված փաշինյանական «զինվորական քայլերն» ունեցել են հետին մտքեր, և առնվազն հրապարակային նպատակներում Փաշինյանը և նրա ընտանիքն ազնիվ չեն եղել:
Զինված ուժերի, այս դեպքում՝ առաջնագծի հետ կապված, իշխանությունը փորձում է որպես արդյունավետության ցուցիչ ներկայացնել ներդրվող գումարները, բայց միշտ չէ, որ դրանց ներդրումն արդյունավետ է լինում և ըստ առաջնահերթության ծախսվում: Ծրագրային առումով կան մեծ թվով խնդիրներ: Այսինքն, մի կողմից՝ թվում է, թե ռազմական բյուջեի ավելացում կա, մյուս կողմից՝ գործ ունենք ծրագրերի անարդյունավետության հետ, դրանք իրենց նպատակին չեն ծառայում և հնարավոր փոփոխություններին բավականին դանդաղ տեմպ են հաղորդում:
Շուշիի օպերացիան մենք պետք է տեսնենք ամբողջ պաշտպանական օպերացիայի համատեքստում և ամբողջ այդ ճեղքման գոտում հակառակորդի հետևողական կամ կամաց-կամաց առաջխաղացման տիրույթում: Առանձին Շուշիի օպերացիան չպետք է տեսնել, ռազմավարական մակարդակի պատասխանատուն, իրենք մխրճման գոտում պետք է դեմն առնեին գոնե Հադրութի անտառային հատվածներում, որտեղ բավականին լավ պայմաններ էին հակառակորդին կանգնեցնելու համար։
Հունիսի 29-ին Արցախի ԱԺ-ում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պատգամավորներին հայտնել է, որ Ադրբեջանը պայման է դրել՝ երկխոսության սեղանին նստելու համար առաջին կետը ՊԲ-ի լուծարումն է:
«Իհարկե, այդտեղ ռիսկ կա, փաստացի մենք թուլացնում ենք այդ հատվածը, քանի որ սահմանապահների ֆունկցիոնալությունը, կահավորանքը, զինտեխնիկայի ընդհանուր հագեցվածությունն այլ է: Այսինքն, ՊՆ ստորաբաժանումներն ավելի մարտունակ են և խնդիր լուծող: Եվ սա այն դեպքում, երբ Ադրբեջանն իր բանակային ստորաբաժանումներն է բերում և տեղակայում: Ստացվում է՝ իրենք ուժեղացնում են, մենք՝ զուգահեռ թուլացնում»: