Կարող է ես էլ Ադրբեջանի այդ ցուցակում լինեմ. Սեյրան Օհանյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը Եռաբլուրում լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ կա փաստատուղթ, և այդ փաստաթղթի մեջ արդեն ամեն ինչ ասված է, և այդ փաստաթղթի շուրջ են Եվլախի բանակցությունները վարվելու և որոշվելու է Արցախի հայ բնակչության ճակատագիրը:

«Շատ մարդիկ այսօր քննադատում են Արցախի իշխանություններին այդ փաստաթղթի ստորագրման հետ կապված, բայց ոչ ոք այսօր իրավունք չունի քննադատելու, որովհետև Հայաստանի իշխանություններն Արցախին թողել են միայնակ՝ դեմ առ դեմ գտնվելով Ադրբեջանի իշխանությունների դեմ, ընդ որում, նրանց սադրանքների, պատերազմական գործողությունների ներքո: Հիմա այսօր նրանք բանակցելու են: Կարծում եմ, որ ժողովրդի մեծ մասը ցանկանալու է տեղափոխվել Հայաստան, մի մասն էլ կարող է մնալ Արցախում, իրենց չես կարող կտրել իրենց պատմական տնից, մի մասը կարող է այնտեղ մնալ»,- ասել է նա:

Սեյրան Օհանյանն անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից ներկայացրած ցուցակից՝ Արցախյան պատմության ամբողջ ընթացքում արժանիքներ ունեցած մարդկանց հանձնելու վերաբերյալ:

«Ես չգիտեմ ցուցակը, տեղեկություններ չունեմ, հավանաբար կարող է ես էլ այդ ցուցակում լինեմ»,- նշել է գեներալը:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս