Տե՛ր հայր, ինչո՞ւ ենք եկեղեցի մտնում և դուրս գալիս խաչակնքվելով ու խոնարհվելով
Տեր Շահե քահանա Հայրապետյան
«Այս ամենը բխում է հավատքից: Եթե հավատում ենք, որ Սուրբ Սեղանին բազմած է Տերը, հավատքի այդ թելադրանքով խոնարհվում ենք Տիրոջ առաջ: Իր նշանն ենք գամում մեր էության վրա, այսինքն՝ խաչակնքվում ենք՝ տեառնագրվել: Խոստովանում ենք Տիրոջը,- «Քո ծառան ենք, Քո հավատացյալը, եկել ենք Քո դուռը, կատարիր մեր խնդրանքները»: Մենք հիշում ենք Քրիստոսի պատգամը.
«Սովորե՛ք ինձնից, որ հեզ եմ և սրտով խոնարհ» (Մատթեոս 11:29): Այդ ճշմարտությունը կրելով մենք դրսևորում ենք նման վարքագիծ: Եկեղեցուց դուրս գալիս դեմքով դեպի Սուրբ Խորանը շրջվելը հարգանքի և խոնարհության նշան է»:




