Մեր պահանջն է, որպեսզի ժամ առաջ կասեցնեք ահաբեկչական Ադրբեջանի կազմակերպությունների գործունեությունը Շվեյցարիայում. Ակցիայի մասնակից

Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան մոտ այսօր ՀՀԿ երիտթևի նախաձեռնությամբ բողոքի ակցիա էր կազմակերպվել՝ Շվեյցարիայի կողմից Socar-ի գործունեությունը դադարեցնելու խնդրանք-հորդորով:

«Մենք՝ երիտասարդության և հայ ազգի անունից եկել ենք Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության առջև, որպեսզի ձեզ դիմենք հորդոր-խնդրանքով.

Ինչպես տեղյակ եք՝ Շվեյցարիայում 300-ից ավելի ադրբեջանական SOCAR  նավթային և գազային ընկերություններ կան, որոնք ուղիղ ծառայում են Ադրբեջանի ռազմական բյուջեին:

Մենք ցանկանում ենք դիմել և խնդրել ձեզ՝ որպես դաշնակից և բարեկամական երկիր, որպեսզի կասեցնեք Շվեյցարիայի կողմից՝ Ադրբեջանի անուղղակի ֆինանսավորումը  Արցախի և Հայաստանի դեմ»,- դեսպանատան մոտ հայտարարեց ակցիայի մասնակից Աշոտ Անդրեասյանը՝ նկատելով, որ ինչպես 2020 թ. սեպտեմբերից հետո, այնպես էլ՝ 2022 թվականի սեպտեմբերին, Ադրբեջանի տեռորիստական ոտնձգություններից խախտվել է ՀՀ սուվերեն տարածքը և օկուպացվել է Արցախի 75 տոկոսը:

Կարդացեք նաև

Նա նաև հիշեցրեց Շվեյցարիայի նմանատիպ փորձը Լիբիայի պարագայում:

«Մենք նաև տեղյակ ենք, որ այս ժամերին Շվեյցարիայի Դաշնային խորհրդարանում տեղի է ունենում նախագծի քննարկում. Շվեյցարիայի հայազգի պատգամավորի ներկայացրած նախագծով առաջարկվում է կասեցնել SOCAR ընկերությունների  գործունեությունը:

Ինչպես պատմությունն է ցույց տալիս, նմանատիպ դեպք ունեցել եք նաև 10 տարի առաջ, երբ կասեցվել էր Լիբիայի գազային և նավթային կազմակերպությունների գործունեությունը Շվեյցարիայում՝ մեջբերելով հենց համամարդկային և ժողովրդավարական արժեքները:

Մեր պահանջն է, խնդրանքն է, որպեսզի օր առաջ, ժամ առաջ կասեցնեք ահաբեկչական Ադրբեջանի կազմակերպությունների գործունեությունը Շվեյցարիայում»,- հավելեց Աշոտ Անդրեասյանը և նամակ փոխանցեց դեսպանին:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս