«Նրա համար օրինաչափ է նաև այդ շենքի հետևից գալը, քանի որ ցանկացած հիշողություն, փշրանք՝ Արցախի հետ կապված, պետք է վերացնի։ Ամիսներ առաջ մեր քննարկումներում նման գործընթաց նախատեսել էինք` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինքն Ադրբեջանին դեռ վաճառելու բան ունի՝ Արցախի հարցը վերջնական փակելու համար։
«Մենք ամեն ինչ արել ենք, որպեսզի Արցախն ապագա ունենա, բայց Արցախի նորեկ իշխանությունը, որոնք ճնշմամբ Արցախի նախկին իշխանություններին հեռացրել են, այդ ապագան սկուտեղի վրա դրեցին ու հանձնեցին, նստեցին ուղղաթիռը և փախան Հայաստան»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ալեն Սիմոնյանը՝ հանդես գալով հերթական հակաարցախյան հայտարարությամբ։
Արցախի կորուստը լռության մատնելը վտանգում է Հայաստանի անվտանգությունը. Նաիրա Զոհրաբյան
Էդ մարդիկ պետք է ման գան Նիկոլ Փաշինյանի հետևից՝ իրենց դժբախտությունը ստեղծողի հետևից. Էդգար Ղազարյան