Ալեն Սիմոնյանն ադրբեջանցիների պես առաջարկում է փակել Արցախի ներկայացուցչության շենքը
«Մենք ամեն ինչ արել ենք, որպեսզի Արցախն ապագա ունենա, բայց Արցախի նորեկ իշխանությունը, որոնք ճնշմամբ Արցախի նախկին իշխանություններին հեռացրել են, այդ ապագան սկուտեղի վրա դրեցին ու հանձնեցին, նստեցին ուղղաթիռը և փախան Հայաստան»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ալեն Սիմոնյանը՝ հանդես գալով հերթական հակաարցախյան հայտարարությամբ։
Ըստ նրա, Արցախի իշխանությունը եկել է Հայաստան ու ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունում հավաքներ է անում, փորձում մեղքն իր վրայից մաքրել։
«Չեն կարողանալու մաքրել, երկրորդը՝ այդ շենքի իմաստը մենք նույնպես պետք է վերանայենք»,- նշեց Ալեն Սիմոնյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում



