Արցախի կորուստը լռության մատնելը սպանում է Հայաստանի անվտանգությունը. Նաիրա Զոհրաբյան

«Ժամանակին նույն Ալիևը հայտարարում էր, որ միջազգային հանրությունն իրեն փակ դռների հետևում ստիպում էր ճանաչել Արցախի անկախությունը, երբ նույն Նիկոլն էր ասում, որ Պուտինն իրեն մասնավոր խոսակցությունում ասել է՝ Ալիևը հաշտվել է այն մտքին, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ Բայց Ալիևը չէր հոգնում հետևողականորեն աշխատել միջազգային կառույցների հետ»,- այս մասին ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչության բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Անվտանգություն և ժողովրդավարություն» իրավապաշտպան հ/կ նախագահ, նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Նա չհերքեց, որ այսօր արտաքին աշխարհը սատարում է ՀՀ ներկայիս իշխանական ռեժիմին՝ «նիկոլական ռեժիմին», քանի որ արտաքին աշխարհն ունի իր աշխարհաքաղաքական շահերը։
«Մենք չպետք է դադարենք հնարավոր բոլոր խողովակներով անընդհատ խոսել ու բարձրաձայնել։ Արցախին լռության մատնել, նշանակում է՝ սպանել նաև ՀՀ պետականությունը։

Այսօր Արցախի անկախության 33-րդ ամյակն է, 33 տարեկանում խաչվեց Քրիստոսը, և երկու տարի առաջ Նիկոլ Փաշինյանը Պրահայում խաչեց ու հանձնեց Արցախը, դավադրաբար խաչեց ու հանձնեց… Նախօրեին իր ասուլիսում հնչեցրած անպատիվ խոսքերը, որով մեղադրեց Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանին, ասաց, որ ինքը չի հանձնել Արցախը։ Ցավում եմ, որ մենք դեռևս չենք կարողանում հեռացնել այդ պետականակործան ավերը»,- հավելեց Նաիրա Զոհրաբյանը։

Նա նաև ընդգծեց, որ Հայաստանի իշխանությունների կողմից ոչինչ չի արվում Բաքվի բերդերում պահվող պատանդներին հայրենիք վերադարձնելու համար, հակառակը՝ իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի նրանք մնան այնտեղ։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս