«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը APRI գիտահետազոտական կենտրոնի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ, իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանն է։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանն է։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանը հեռավար կապով զրուցել է Սթենֆորդի համալսարանի միջազգային հարաբերությունների դոկտոր, միջազգայնագետ Արթուր Խաչիկյանի հետ:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը, անդրադառնալով վերը նշված զարգացումներին, նշեց՝ ցավում է, որ այս իշխանությունները իրենց ուզածն անգամ չեն կարողանում ձևակերպել՝ նույնիսկ այն ժամանակ, երբ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակը շատ ուղիղ ասում է՝ ի՞նչ եք ուզում մեզանից՝ ասեք։
ՀՀ իշխանությունները՝ մասնավորապես ՀՀ ԱԺ աշխատակազմը տապալեց աշխարհի առաջատար քաղաքական դեմքերից մեկի՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի ու կոնգրեսմեններ Աննա Էշոյի, Ջեքի Սփիրի ու Ֆրանկ Փալոնի մամուլի ասուլիսը ՀՀ Ազգային Ժողովում։
ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին այսօր որոշել է նախապես ծրագրված հանդիպումների օրակարգին ավելացնել կարևոր մեկը ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ: Հանդիպումը կայանալու է ՀՀ Պաշտպանության նախարարության համալիրում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արման Բաբաջանյանը։
ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին այսօր հանդիպեց Ազգային Ժողովի ընդդիմադիր 2 խմբակցությունների պատգամավորների հետ։
Հարցին՝ ժողովրդավարությունն ու մարդկային արժեքները կարևորող Վաշինգտոնը ինչո՞ւ Ալիևինպատժամիջոցների չի ենթարկում Հայաստանի, Արցախի խաղաղ բնակիչներին ռազմական հանցագործությունների ճանապարհով կյանքից զրկելու համար և արդյոք հնարավո՞ր է, որ Ադրբեջանը ևս պատժամիջոցների ենթարկվի, Փելոսին ասաց, որ այս վերջին զարգացումները դրանք հենց այս վերջին շրջանի զարգացումներն են, իսկ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ վերաբերմունքի, պատմական հուշակոթողների նկատմամբ վերաբերմունքի հարցերը վաղուց ի վեր ԱՄՆ ուշադրության կենտրոնում են։
Քիչ առաջ ՀՀ ԱԺ-ումԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Ալեն Սիմոնյանի հետ ասուլիսի ընթացքում,ի պատասխան հնչեցված հարցի՝ խոսեց ռազմական ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությունից և ԱՄՆ-իկողմից Հայաստանին հնարավոր ռազմական աջակցության մասին:
«Հայաստանի ժողովրդավարությունը, Հայաստանի ինքնիշխանությունն ու ՀՀ տարածքային ամբողջականությունն ԱՄՆ-ի համար կարևոր հարցեր են»,-այս մասին քիչ առաջ ՀՀ ԱԺ-ում ասաց ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։
«ԱՄՆ-ից սպասում ենք գործուն աջակցություն բոլոր հնարավոր ուղղություններով»,-այս մասին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, պատասխանելով հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունի ՀՀ-ն ԱՄՆ-ից։
«Իրավիճակին ԱՄՆ արձագանքն էր՝ դադարեցնել բռնությունները»,-այս մասին քիչ առաջ ՀՀ ԱԺ-ում հայտարարեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին՝ Ալեն Սիմոնյանի հետ ասուլիսի ընթացքում։
Նշենք, որ Նենսի Փելոսիի պաշտոնական յութուբյան ալիքում այս ասուլիսի հեռարձակման անոնսում նշված էր․ «Միացեք խոսնակ Ալեն Սիմոնյանի, Ֆրենկ Փալոնի, Ջեքի Սփիերի, Աննա Էշոյի և իմ՝ Հայաստանում հայ-ամերիկյան հարաբերությունների և Ադրբեջանի կողմից անօրինական և մահացու հարձակման հետ կապված Ամերիկայի կողմից Հայաստանին աջակցության վերաբերյալ մեր երկկողմ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսին»։
Այսինքն` Նենսի Փելոսին Հայաստան է եկել` ի աջակցություն հայ ժողովրդի դեմոկրատական արժեքների, կրծքին որպես խորհրդանիշ՝ Ուկրաինայի դրոշն ամրացրած։
ԱՄՆ ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսին ժամեր անց կլինի Հայաստանում։ Տևական ժամանակ շրջանառվող տեղեկությունը, թե ՀՀ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի այց է նախատեսվում, օրերս Բեռլինում լրագրողների հետ զրույցում հաստատեց անձամբ Փելոսին՝ հայտնելով, որ շաբաթ օրն այցելելու է Հայաստան։ Այս մասին տեղեկացրել էին արևմտյան լրատվամիջոցները։
Պեկինը Վաշինգտոնին կոչ է արել չխաղարկել «թայվանական խաղաքարտը», դադարել թայվանական գործերին խառնվելը, քանի որ դա բացառապես Չինաստանի ներքին հարցն է:
Միացյալ Նահանգների վարչակազմի ներկայացուցիչները ջանում են ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտնել այն նկատառումները, որ նրա հնարավոր այցը Տայվան կհարուցի ռիսկեր: Այս մասին հաղորդել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներ: