Ինչո՞ւ Վաշինգտոնը պատժամիջոցների չի ենթարկում Ալիևին․ Նենսի Փելոսին կոնկրետ չպատասխանեց հարցին

«ԼՂ ժողովրդի նկատմամբ վերաբերմունքի հարցը վաղուց ի վեր ԱՄՆ ուշադրության կենտրոնում է»,-այս մասին այսօր խորհրդարանում կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։

Հարցին՝ ժողովրդավարությունն ու մարդկային արժեքները կարևորող Վաշինգտոնը ինչո՞ւ Ալիևինպատժամիջոցների չի ենթարկում Հայաստանի, Արցախի խաղաղ բնակիչներին ռազմական հանցագործությունների ճանապարհով կյանքից զրկելու համար և արդյոք հնարավո՞ր է, որ Ադրբեջանը ևս պատժամիջոցների ենթարկվի, Փելոսին ասաց, որ այս վերջին զարգացումները դրանք հենց այս վերջին շրջանի զարգացումներն են, իսկ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ վերաբերմունքի, պատմական հուշակոթողների նկատմամբ վերաբերմունքի հարցերը վաղուց ի վեր ԱՄՆ ուշադրության կենտրոնում են։

«Մեր երկրի նախագահն աջակցել է Ցեղասպանության բանաձևի ընդունմանը, հրավիրել է Հայաստանին մասնակցել Ժողովրդավարության գագաթնաժողովին, և մենք շարունակելու ենք մեր այս երկար ճանապարհն աշխատելու այս հարցերի ուղղությամբ»,-կոնկրետ հնչեցված հարցին ոչ կոնկրետ պատասխան տվեց Փելոսին։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս