Մենք Հայաստանում ենք՝ հասկանալու, թե ինչ կարող ենք անել տնտեսական, անվտանգային հարցերով․ Նենսի Փելոսի

Քիչ առաջ ՀՀ ԱԺ-ումԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Ալեն Սիմոնյանի հետ ասուլիսի ընթացքում,ի պատասխան հնչեցված հարցի՝ խոսեց ռազմական ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությունից և ԱՄՆ-իկողմից Հայաստանին հնարավոր ռազմական աջակցության մասին:

Լրատվամիջոցի հարցին՝ ԱՄՆ-ն պատրա՞ստ է ռազմական աջակցություն տրամադրել Հայաստանին, Փելոսին պատասխանեց՝ասելով, որ իրենց այցի կարևորությունն ու արժևորությունը նաև նրանում է, որ իրենք այստեղ են լսելու, հասկանալու համար, թե ի՞նչ կարող են անել, ի՞նչ կարող է ակնկալվել ԱՄՆ-ից՝ տնտեսական, անվտանգային հարցերով։

«Մենք այսօր մեր հանդիպման ժամանակ խոսեցինք «Հազարամյակի մարտահրավերներ»ծրագրի մասին և Հայաստանի՝ այդ ծրագրին միանալու հնարավորության հարցն առաջ քաշվեց։ Պաշտպանության հարցերի շուրջ մեր համագործակցության մասով մենք այստեղ ենք, որպեսզի լսենք, հասկանանք, թե ինչ ակնկալիքներ ու ցանկություններ կան»,-ասաց Փելոսին։

Կոնգրեսական Աննա Էշոն էլ նշեց, որ մինչ այս այցը պաշտպանական ֆինանսավորման մասով ավելացում էր կատարվել, նաև ականազերծման աշխատանքների համար հավելյալ ֆինանսավորում էր նախատեսվել։ Նրա խոսքով՝ ժողովրդավարությունը շատ փխրուն է.

Կարդացեք նաև

«Մենք՝ ամերիկացիներս,գիտակցում ենք ժողովրդավարության փխրունությունը։Ինչպես խոսնակ Նենսի Փելոսին նշեց, մեր մեծ ժողովրդավարությունն ուրախությամբ է ընդունում հայաստանյան ժողովրդավարությունը: Ժողովրդավարությունն ու անվտանգությունը երկուսը միասին պետքէ լինեն և մենք կարևորում, շեշտադրում ենք այդ հարցերը»,-նշեց Աննա Էշոն։

Փելոսին, վերադառնալով կրկին այս հարցին, սկսեց խոսել ժողովրդավարությունից։ Նրա որակմամբ, հայաստանյան ժողովրդավարությունը ուրախություն է աշխարհի ժողովրդավարությունների համար։

«Մենք շնորհավորում ենք Հայաստանին ժողովրդավարության կապակցությամբ, թավշյա հեղափոխության, վերջերս կայացած ազատ, անկախ ընտրությունների առիթով։ Այդ ճանապարհին նաև անվտանգությունը կարևոր գործոն է։ Մեր երկրի նախագահը՝ Բենջամին Ֆրենկլինն ասել էր՝ ազատություն և ժողովրդավարություն, առանձին չեն կարող լինել, այս երկուսը պետք է միասին լինեն։ Այստեղ նաև հաջորդ գործոնը պետք է ներառվի՝ անվտանգությունը և այս բոլորը պետք է կողք-կողքի առաջ շարժվեն»,-ասաց Նենսի Փելոսին։

Տեսանյութեր

Լրահոս