ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Ադրբեջանի գործողությունները դատապարտող բանաձև է առաջ քաշել․ Ջեքի Սփիր

«Իրավիճակին ԱՄՆ արձագանքն էր՝ դադարեցնել բռնությունները»,-այս մասին քիչ առաջ ՀՀ ԱԺ-ում հայտարարեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին՝ Ալեն Սիմոնյանի հետ ասուլիսի ընթացքում։

Հարցին՝ կարելի՞ է ակնկալել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կամ նմանատիպ այլ գործողություններ ԱՄՆ-ի կողմից, Փելոսին պատասխանեց՝ նշելով, որ ԱՄՆ-ն արձագանքել է, որն արտահայտվել է՝ դադարեցնել բռնությունները և հաստատել հրադադար՝ կոչով։ Նա նշեց, որ իրենց պատվիրակությունը շատ «բաց» է խոսել։

«Մենք նշել ենք, որ Ադրբեջանի կողմից է եղել, ընդունել ենք, և այս այցի ընթացքում էլ մենք շարունակում ենք տեղեկանալ, որ կան որոշ մարտահրավերներ, որոնք ծագում են Խաղաղության համաձայնագրից»,-ասաց նա։

Կոնգրեսական Ջեքի Սփիրն իր հերթին նշեց, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն արդեն բանաձև է առաջ քաշել, որի համահեղինակը ՀՀ-ում այս օրերին գտնվող կոնգրեսականներն են։
«Մենք դրանով դատապարտում ենք Ադրբեջանի գործողությունները։ Հուսով ենք, որ այդ բանաձևով առաջ կշարժվենք։ Ինչ վերաբերում է Հայաստանի հետ կապված մեր հանձնառությանը,ապա շարունակելու ենք աջակցել Հայաստանի տարածքային ամբողջականությանը և դեմ ենք լինելուՀՀ սահմանների փոփոխությանը»,-ասաց Ջեքի Սփիրը։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս