Անդրանիկ Հարությունովն անդրադառնալով այս վիճակագրությանը՝ շեշտեց․ «Իրենք նախկինում միշտ սեփականության վկայականների գործարքներն էին արձանագրում վիճակագրությամբ, ու դրա հիման վրա էին միջին գին հաշվում, իսկ մեզ համար շատ կարևոր էր, որ շուկայում նոր մտնող, ներդրում կատարող անձը տեղեկանա, թե այդ տարվա, կամ կիսամյակում, ինչքան գնման իրավունք է վաճառվել։ Իսկ այս պարագայում մենք արդեն ունեցանք գնման իրավունքների ստատիստիկան»։
Ապրիլի 29-ին թավշյա իշխանությունների կողմից տոն հռչակված Քաղաքացու օրն է: Կառավարությունը որոշել է տոնը նշել Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում և մարզերում: Միջոցառման կազմակերպչական հարցերը կհոգա «ՋԵՄՄԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ԱՐՄԵՆԻ Ա/Ձ »-ն. վարչապետի աշխատակազմի հետ համապատասխան պայմանագիրը կնքվել է ապրիլի 25-ին, պայմանագրի գինը կազմում է 27 միլիոն 600 հազար դրամ:
Գազաբալոնների պարտադիր ստուգման համակարգն այնպես չի աշխատում, ինչպես պլանավորված էր: Նոյեմբերի 7-ին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նման հայտարարություն էր արել Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Պատճառը, ըստ նախարարի, այն է, որ գազալցման կայանները պատշաճ ստուգումներ չեն իրականացնում։
«Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ անվտանգ սննդամթերքը պետք է պահպանի մակնշման մեջ ներկայացված իր սպառողական հատկությունները, իսկ ժամկետի լրանալուն պես սննդամթերքը համարվում է վտանգավոր և պիտանի չէ՝ ըստ նպատակային նշանակության օգտագործման համար: Վտանգավոր սննդամթերքն իր հերթին ենթակա է հետկանչի` սահմանված կարգով օգտահանելու կամ ոչնչացնելու համար, սակայն որոշ տնտեսվարողներ, անտեսելով օրենքը, շարունակում են վաճառել առանց պիտանիության ժամկետի մակնշման կամ պիտանիության ժամկետը լրացած ապրանքներ։
168.am-ը հետաքրքրվեց՝ մարզերում ո՞ր ժանրի գրքերի պահանջարկ կա, ինչպե՞ս է գրքերի պակասը լրացվում, հիմնականում ի՞նչ տարիքի են ընթերցողները: Գեղարքունիքի մարզային գրադարանի տնօրենը պատասխանեց, որ գալիս են 6 տարեկանից սկսած՝ մինչև տարեց մարդիկ:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հրապարակել է միասնական նոր երթուղային ցանցի սակագները: Հիմնական փոփոխությունը եղել է Կոտայքի մարզում, քանի որ կա նոր փոխադրող օպերատոր:
Արդեն մեկ ամիս կլինի, երեխաների համար պետպատվերի տեղերը սպառված են: Մինչև 2023թ. դիաբետ ունեցող երեխան պետք է վճարի օրական 20.000 դրամ, որպեսզի դիսպանսեր բուժում ստանա։ 168.am-ին իրենց մտահոգությունն են հայտնել մի քանի ծնող:
«Սեպտեմբերի 13-ին Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի պատճառով Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերի որոշ բնակավայրերում անվտանգային լուրջ հարցեր առաջացան, ինչը հանգեցրեց նրան, որ այս բնակավայրերում երեխաները զրկվեցին կրթության շարունակականության ապահովման հնարավորությունից: Խոսքը վերաբերում է թե՛ նախադպրոցական, թե՛ դպրոցական կրթությանը: Մենք խոսում ենք շուրջ 25.000 դպրոցահասակ երեխայի կրթության ընդհատման և 6000 երեխայի նախադպրոցական կրթության ընդհատման մասին»:
Հանրապետությունում 2022թ. երկրորդ եռամսյակում իրականացվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առք ու վաճառքի 4935 գործարք: Առաջին եռամսյակի համեմատ աճել է 23.1 տոկոսով, իսկ 2021թ. երկրորդ եռամսյակի համեմատ՝ 26.5 տոկոսով:
«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանի խոսքով՝ օրինակ, կաթնամթերքի պարագայում 20-25 տոկոս թանկացում կա՝ համեմատած նախորդ տարվա հետ: Խոսքը մինչև հուլիսն ընկած ժամանակահատվածի մասին է: