«Որ Նիկոլ Փաշինյանը ջղաձգվում է, դա փաստ է, որովհետև իրենք շատ լավ հասկանում են՝ իրենց ոտքի տակից հողը գնում է, ու նաև՝ հնչածին չի կարողանում հակադարձել, քանի որ բովանդակային որևէ պատասխան չունի։ Ու թեև անընդհատ ժողովուրդ-ժողովուրդ են ասում, բայց իրենք արդեն հո շատ լավ գիտեն ժողովրդի վերաբերմունքն իրենց նկատմամբ։ Այսինքն՝ իրենք շատ լավ հասկանում են, որ իրենց սիրելի ու թանկարժեք աթոռները սկսել են ճոճվել։ Եվ բացի այդ՝ չմոռանանք, որ այս ամենը տեղի ունեցավ Փաշինյանի՝ Մոսկվա մեկնելուց առաջ»։
Բժիշկներն ահազանգում են՝ դեռահասների մոտ քնի ռեժիմի խախտումները, տրամադրության տատանումները և հիշողության թուլացումը հաճախ կապված են էներգետիկ ըմպելիքների չարաշահման հետ։
«Աշխարհում անորոշությունը մեծ է, հայկական կողմը պետք է դիտարկի բոլոր սցենարներն ու դրանցում առկա վտանգները»,- այս մասին այսօր «Վրաստանի, ԱՄՆ-ի ընտրությունների, ուկրաինական և Մերձավոր Արևելքի հակամարտությունների ազդեցությունը Հայաստանի անվտանգային իրավիճակի վրա» թեմայով աշխատաժողովի ընթացքում ասաց բանակցային գործի մասնագետ Արթուր Մարտիրոսյանը
Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող ձկնաբույծների բողոքի ակցիայի մասնակից ձկնաբուծարանների նախագծման մասնագետի խոսքով՝ ներկա իշխանությունների հայտարարությունները, թե գնալու են ձկնաբուծարաններում այսքան կամ այնքան ջուր փակելու ճանապարհով՝ որևէ կերպ չի տեղավորվում մասնագիտական համաշխարհային ստանդարտների մեջ: Ավելին, ըստ նրա, կառավարությունն այսպիսով որևէ խնդիր չի լուծում:
«Մենք աշխատում ենք ինչ-որ ուղղություններ գտնել, որպեսզի կարողանանք մարդկանց մի քիչ ավելի վճարել, որպեսզի կարողանան կենտրոնանալ, որովհետև վերականգնողների (ռեստավրատոր) աշխատավարձը, անկեղծ ասած, այդքան բարձր չէ, և որպեսզի մարդն ուզենա մտնել այդ ոլորտ, շարունակել աշխատել, մենք պետք է գրավչությունը ֆինանսապես ևս բարձրացնենք»,- ասաց փոխնախարարը: