«Փաստերով խոսենք․ եթե փողի պրոբլեմ չունեք, այդ դեպքում ինչի՞ համար կենսաթոշակները չեն ավելանում։ Եթե ասում եք՝ ունենք տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ, այդ դեպքում ինչի՞ համար են ներմուծման և արտահանման ծավալները կրճատվել։ Ստացվում է՝ մենք գործ ունենք մի արհեստական ցուցանիշի հետ․ տնտեսական ակտիվության ցուցանիշով՝ ՏԱՑ-ով, իրենք անընդհատ գլուխ են գովում, մինչդեռ դա մի մանիպուլյացիոն ցուցանիշ է»:
«Օրինակ, Էկոնոմիկայի նախարարը գրառում է կատարում սոցցանցի իր էջում, թե Լարսով անցել է կոնյակով բեռնված 26 մեքենա. բայց դա իրենց շնորհիվ չէ, դա կապ չունի Կառավարության գործադրած ջանքերի հետ։ Գործարարները բացառապես սեփական ջանքերով են այդ խոչընդոտները լուծում։ Միաժամանակ տարօրինակ է նաև, որ գործարարներից որևէ մեկն այդ մասին ծպտուն չի հանում։ Կարծում եմ՝ գործարար հոգեբանություն է՝ չեն ցանկանում աչքի ընկնել։ Փաստն այն է, սակայն, որ Վրաստանի հետ սահմանին առկա խնդիրները մինչև հիմա չեն վերացել»։
«Անկախ նրանից՝ Սյունիքով անցնող ճանապարհի անունն ի՞նչ են դնելու՝ «Թրամփի ուղի՞», թե՞ այլ բան, Հայաստանի Հանրապետության իշխանությունները պարտավոր են պատասխանել մեկ շատ կարևոր հարցի՝ գործարկվելիք ճանապարհը լինելու է միջա՞նցք, որի պարագայում որևէ վերահսկողություն ՀՀ-ն չի կարող իրականացնել, թե՞ տարանցիկ ճանապարհ, որի վրա ՀՀ-ն վերահսկողություն կարող է իրականացնել։ Եթե այս հարցի պատասխանը մեկ բառով չի հնչում, չի ասվում, որ ՀՀ-ն մաքսային և սահմանային հսկողություն է իրականացնելու, ուրեմն տրվողը միջանցք է»:
«Ու ռիսկը կա, որ ԵԱՏՄ մյուս անդամ երկրները, հաշվի առնելով, որ Հայաստանը միակողմանի խախտել է իրենց համընդհանուր սկզբունքները, պահանջ ներկայացնեն՝ Հայաստանին զրկել մաքսատուրք ստանալու իր հնարավորությունից»,- հավելեց նա։
Կոնյակագործների արտահանման խնդիրների ցավն արդեն պատել է ծաղկագործներին․ հունիսի 27-ից սկսած՝ ջերմոցատերերը, ծաղիկ արտադրողները կանգնել են փակուղու առջև, չեն կարողանում իրենց ծաղիկներն արտահանել Ռուսաստան՝ ռուսական կողմի առաջ քաշած նոր պայմանների պատճառով, մինչդեռ իրենց արտադրանքի 95 տոկոսը հենց ՌԴ արտահանման համար է նախատեսված։
Տնտեսագետ Հայկ Ֆարմանյանը 168․am-ի հետ զրույցում նշեց՝ 10 տարի անց ՀԷՑ-ի համար արվել է շուրջ 700 միլիոն դոլարի ներդրում և նախատեսված է ևս 300 միլիոն ներդրում, ու ազգայնացման պարագայում էլ ենթադրվում է ներդրումների վերադարձ սեփականատիրոջը և ոչ միայն։
Վրաստանում մի քանի հայկական բեռնափոխադրող մեքենաների թույլ են տվել դուրս գալ արգելանքից, սակայն չպարզաբանված ու չհիմնավորված ստուգումների խնդիրը դեռևս լուծված չէ՝ հակառակ հանգամանքի, որ Վրաստանի ֆինանսների նախարարությունը պնդում է, թե հայկական կոնյակի առաքումները չեն ուշանում, կատարվում են ստանդարտ մաքսային ընթացակարգեր սովորականի պես։
Դեպի Ռուսաստան և Մերձբալթյան երկրներ ալկոհոլային խմիչք արտահանող հայկական ընկերությունները մեկ ամսից ավելի է՝ չմեկնաբանվող ու տարօրինակ ստուգումների են ենթարկվում Վրաստանում։ Պատճառները հասկանալի չեն հայաստանյան արտադրող, արտահանող ու բեռնափոխադրող ընկերություններին։
Պետական պարտքը մարտի 31-ի դրությամբ կազմում է 5 տրիլիոն 318 մլրդ դրամ․ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն էր տեղեկացրել օրերս, սակայն վստահեցրել․ «Պարտքի բացարձակ մեծությունը էական չէ․ տարբեր երկրներում տրիլիոններով պարտք կա, բայց այդ երկրները զարգացած, զարգացող երկրներ են և որևէ խնդիր չկա։
«Այս առումով վատ կանխատեսումներ ունեմ․ չգիտեմ՝ մեր արտաքին քաղաքական վեկտորն ուր է տանում, բայց գուցե թուրքե՞րը գան առնեն այդ լճացած անշարժ գույքը»,- ամփոփեց Հայկ Ֆարմանյանը։
Transparency International կազմակերպությունն օրերս հանրայնացրեց 2024 թվականի կոռուպցիայի ընկալման ինդեքսը, որում ներառված է նաև Հայաստանը․ մեր երկիրն այս տարի ևս 47 միավորով զբաղեցրել է 63-րդ հորիզոնականն աշխարհի 180 երկրների և տարածքների շարքում: Կոռուպցիայի ընկալման ինդեքսը հիմնված է 13 անկախ հետազոտությունների և փորձագիտական գնահատականների տվյալների համակցության վրա և գնահատում է տվյալ երկրում կոռուպցիայի մակարդակը պետական հատվածում և քաղաքականության մշակման գործընթացում՝ հիմնվելով օտարերկրյա փորձագետների և գործարար համայնքի ընկալումների վրա։ Կոռուպցիայի մակարդակը գնահատվում է 0-100 միավոր․ 50-ից ցածր միավորներ ունեցող երկրները համարվում են կոռումպացված:
«Եթե նմանատիպ բան ընդունեին, կհասկանայի՝ լավ նպատակ է․ փորձում են բացահայտել դրսի աղբյուրներից ստացված եկամուտները։ Բայց այս պարագայում մարդկանց դնել անհարմար վիճակի մեջ, որ մարդիկ ստիպված 10.000 դրամ գումար վճարեն ինչ-ինչ հաշվապահական գրասենյակների՝ հայտարարագիր ներկայացնելու համար․ չէ՞ որ ոչ բոլորն են կարողանալու ինքնուրույն լրացնել։ Ու անգամ լրացնելիս էլ, եթե որևէ տեղեկության հարցում վրիպեն, սխալ լրացնեն, հետագայում կարող են ենթարկվել վարչական պատասխանատվության, հաջորդիվ՝ հնարավոր է հարուցվեն քրեական գործեր։
Այս տարվանից Հայաստանի փոքր ու միջին բիզնեսի հարկային բեռը կավելանա․ շրջանառության հարկը 5-ից կբարձրանա մոտ 10 տոկոսի։
Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն անհամատեղելի է համարում Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանն ու միաժամանակ՝ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ)։ Օրերս արված հայտարարությամբ Օվերչուկը նկատել է՝ ԵԱՏՄ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանում էներգակիրների գները կբարձրանան, իսկ արտահանումը կնվազի։
168.am-ի հետ զրույցում անդրադառնալով թեմային՝ տնտեսագետ Լիլիա Ամիրխանյանն ընդգծեց տնտեսական աճի ցուցանիշների և արտաքին գործոնների փոխկապակցվածությունը, կախվածությունը հատկապես ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով ստեղծված դրական տնտեսական միջավայրից ու դրան հաջորդող ածանցյալ այլ զարգացումներից։
«Զարմացած եմ, որ Ռուսաստանը Հայաստանի դեմ պատժամիջոցներ չի կիրառում. օրինակ՝ չի արգելում դրամական փոխանցումները դեպի Հայաստան։ Հիշենք, որ անցած տարի 4 միլիարդ դոլարին համարժեք գումար է Ռուսաստանից փոխանցվել Հայաստան, կամ, օրինակ, ինչպես չի արգելում արտահանումները դեպի ՌԴ։ Սրանք լծակներ են, որոնք կարող է օգտագործել՝ ի պատասխան Հայաստանում տարվող միակողմանի հակառուսական քարոզչությանը»:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հայկ Ֆարմանյանը նշեց՝ արձանագրված 13 տոկոս աճը ոչ թե Կառավարության վարած տնտեսական քաղաքականության, այլ ինքնաբերաբար՝ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Հայաստան եկած Ռուսաստանի քաղաքացիների՝ մեր երկիր բերած գումարներով ու դրանց ծախսով է պայմանավորված։
«Խաղաղության դարաշրջանի» բացման հետ մեկտեղ՝ կա՞ որևէ փաստաթուղթ, որով կհամարենք՝ կարող ենք ապրանքներ արտահանել կամ ներմուծել այդ ուղղությամբ: Այս համատեքստում էլ ուզում եմ հիշել Գորիս-Կապան ճանապարհի մասին, որի մի հատվածն անցավ ադրբեջանական հսկողության տակ, իսկ հայկական կողմը հայտարարեց, թե հայելային կերպով տեղադրելու է մաքսակետեր, ինչը ծիծաղ էր առաջացնում. այսինքն՝ այդ մաքսակետը տեղադրում եք, որ ի՞նչ անեք, ո՞վ է օգտվելու այդ ճանապարհից»,- հավելեց նա: