Հիփոթեքով բնակարան ձեռք բերելը վերջին տարիներին գայթակղիչ է եղել շատերի համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պոպուլիզմով տառապող ՔՊ-ական իշխանությունը, քաղաքացիների որոշ խմբերին գայթակղելու համար, անտեսելով հնարավոր բոլոր ռիսկերը, պարտավորություն է ստանձնել՝ վերադարձնել վճարված եկամտային հարկի գումարները։
Այսօր Անաստաս Միկոյան 64 հասցեի նորակառույցի բնակիչները քաղաքապետարանում էին․ ավելի վաղ պայմանավորվածություն էր ձեռք բերվել անմիջապես հանդիպել քաղաքապետին, ներկայացնել իրենց պահանջը։
«Այդ ժամանակ մեզ խոստացան, որ չի ընդունվի, բայց պարզվում է՝ ընդունվել է, ու ոչ միայն ընդունվել է, այլև մոռացության էին մատնել և միայն 2025 թվականի մարտից են վերհիշել, որ կա նման օրենսդրական լծակ, փորձում են դա օգտագործելով՝ կառուցապատողներից գանձել գույքահարկ,- հավելեց Գուրգեն Գրիգորյանը՝ սա համարելով տնտեսության համար լուրջ մարտահրավեր,- Մեր ոլորտը երկրի ՀՆԱ-ի գրեթե 1/5-ն է ապահովում, իսկ կառուցապատողներն այսօր թիրախավորված են։
«Դա պետք է վերաբերի միայն այն անձանց, որոնք նոր օրենքներով են ձեռք բերում գույքը։ Այսինքն՝ մեզ մոտ Սովետական Միությունից հետո շատ մարդիկ պետությունից կամ որպես ժառանգություն ստացել են անշարժ գույքը, բայց այլ է, երբ ես Կենտրոնում որոշեմ գնել 300.000 դոլարանոց գույք՝ տեղեկացված լինելով, որ տարեկան 100-150․000 դրամ գույքահարկ եմ վճարելու»։
Մոտ մեկ շաբաթ առաջ Երևանի Գևորգ Էմին 8 շենքի բնակիչները բողոքի ակցիա իրականացրեցին հենց նույն հասցեում՝ պահանջելով կասեցնել Գևորգ Էմին 8 շենքի հարակից հատվածում իրականացվող շինարարությունը։ Այդ շինարարության հետևանքով, բնակիչների նորակառույց բնակարանների պատերն ամբողջովին ճաքել են, քանի որ շինարարության ընթացքում կառուցապատողը տարածքը փորելով՝ գրեթե հասել է իրենց շենքի հիմքին։
Վերջին երկու տարում մայրաքաղաքում անշարժ գույքի ու հիփոթեքային շուկայում էական գնաճ է գրանցվել։ Այս իրավիճակի ռիսկերին վերջերս անդրադարձավ նաև ՀՀ ԿԲ փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը։
«Օրրան» բարեգործական կազմակերպությունն ահազանգում է՝ կազմակերպությանը հարակից տարածքում մեկնարկած ապօրինի կառուցապատման հետևանքով վտանգվում է «Օրրան»-ի շահառու երեխաների կյանքի, առողջության իրավունքը:
«Մեզ պետք է մի սարք դնել, որը շինհրապարակին մոտ է լինելու: Շաբաթվա ընթացքում փոշու հետ կապված՝ սարքը թույլատրելի սահմանաչափից ավելի ցույց տվեց՝ վերջ, տուգանվում է: Սա պետք է լինի տրամաբանությունը: Էլ չընկնենք նայենք՝ ցանց ունի-չունի: Ոնց ուզում է՝ թող կազմակերպի»,- ասաց Տիգրան Ավինյանը:
Բոլոր կառուցապատողներին ներկայացվում են վայրերը, որոնք նախատեսված են շինարարական աղբը տեղափոխելու համար: Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության ներկայացուցիչը:
«Հանդիպել ենք բնակիչներին, ներկայացրել բնակարանների ձեռքբերման տրամաբանությունը, ստացել ենք երկու տիպի դժգոհություն: Դժգոհել են բնակարան ձեռք բերելու դժվարությունների հետ կապված, այսինքն՝ գումար ստանալուց հետո ինչպե՞ս կարող են բնակարան ձեռք բերել, և երկրորդը, դժգոհություններ են եղել քառակուսի մետրերի հաշվարկի տրամաբանության վերաբերյալ»
«Նախորդ շաբաթվա ընթացքում Երևանում ընթացքում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերի և այլ օբյեկտների շինարարական աշխատանքների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու արդյունքում կազմվել է թվով 32 արձանագրություն»։
Տեսնենք՝ մյուս շաբաթ ինչ կասեն.Ֆիրդուսի բնակիչները Կառավարության ներկայացուցչի հետ պայմանավորվեցին
Սա գերակա մեծ կոռուպցիա է՝ Կառավարության գիտությամբ. Ռաֆայել Սաֆարյան
Ի՞նչ ա նշանակում, 13 տարի սպասենք, շենքը սարքվի՝ ասեն տուն չունեք.ո՞նց կլինի այդպես.Ֆիրդուսի բնակիչ
Չնչին գումարով խաբելով հանում են.Ֆիրդուսի բնակիչ
«Ուզում եմ ձեզ պատմել մի կենդանի լեգենդ՝ փոքրիկ կառուցապատողի մասին, ում շատերը, ոնց հասկանում եմ, այստեղ անձամբ են ճանաչում: Ուզում եմ խոսել Հուսիկ անունով մի կառուցապատողի մասին: Պատմություն փոքրիկ Հուսիկի մասին: Իրեն թվում է, թե ինքն այն տղան է, որ ինչ ուզի՝ կանի, ինչ ուզի՝ կկառուցի: