Բաժիններ՝

Զելենսկին ելույթ է ունեցել Շվեդիայի խորհրդարանում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նոյեմբերի 24-ին տեսակապի միջոցով ելույթ է ունեցել Շվեդիայի խորհրդարանում՝ հայտարարելով, որ Կիևը շարունակելու է աշխատանքը գործընկերների հետ՝ պատերազմի դադարեցման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկած ծրագրի շուրջ։ 

Զելենսկին հայտարարել է, որ հիմա «կրիտիկական պահ է», և ուկրաինական կողմը «սերտորեն աշխատում է ԱՄՆ-ի և եվրոպացի գործընկերների հետ քայլերը հստակեցնելու նպատակով»՝ վերջ տալու իր երկրում շարունակվող պատերազմին։

«Պուտինը ցանկանում է, որ օրինական ճանաչում ստանա այն, ինչ նա գողացել է․․․ոչ միայն Ուկրաինայից, նա դա ցանկանում է ամբողջ աշխարհից, ինչը չափազանց վտանգավոր է»,- ասել է նախագահ Զելենսկին։ 

Նա հայտնել է, որ բանակցությունների ընթացքում մինչ օրս կարողացել են քննարկման սեղանին պահպանել «զգայուն կետերը», այդ թվում և բոլոր ուկրաինացի ռազմագերիների ազատ արձակման ու առևանգված ուկրաինացի երեխաների վերադարձի հարցերը։ 

Զելենսկին Ռուսաստանն անվանել է ագրեսոր երկիր՝ նշելով․ «Ագրեսորը պետք է պատասխան տա նախաձեռնած պատերազմի համար»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս