Բաժիններ՝

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնը նոր պետ ունի

Լևոն Լևոնյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի պետ:

Լևոն Տիգրանի Լևոնյանի կենսագրությունը

Ծնվել է 1989 թվականի հունվարի 16-ին Երևան քաղաքում:

Աշխատանքային գործունեություն

2020-2025թթ. – ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ, ապա՝ ՀԿԳ ավագ քննիչ,

2017-2020թթ. – ՀՀ ազգային անվտանգության ծառայության ավագ քննիչ,

2014-2017թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ,

2012-2014թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի 2-րդ բաժանմունքի քննիչ,IX-XI.

2012թ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի քննիչ:

Կրթություն

2010 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, 2017 թվականին՝ նույն բուհի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

2010-2012թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: Ամուսնացած է, ունի 2 երեխա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս