Բաժիններ՝

Զելենսկին կարող է մեկնել ԱՄՆ․ CBS

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կարող է այս շաբաթ ուղևորվել ԱՄՆ՝ Վաշինգտոնում քննարկելու Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ուկրաինական կարգավորման պլանը:

Այս մասին հաղորդում է CBS-ը։

«Ամերիկայի և Ուկրաինայի ներկայացուցիչները քննարկում են Զելենսկու՝ այս շաբաթ ԱՄՆ կատարելիք այցի հնարավորությունը՝ մինչև Գոհաբանության օրը Ուկրաինայի հարցում համաձայնության հասնելու նպատակով», – հաղորդում է հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Եթե Զելենսկին մեկնի Վաշինգտոն, սա կդառնա այս տարվա ընթացքում նրա 4-րդ այցը Սպիտակ տուն։

Ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ամփոփելով Ժնևում ուկրաինական կողմի հետ բանակցությունները, հայտարարել էր, որ պահպանվում են տարաձայնությունները ուկրաինական հակամարտության դադարեցման պլանի շուրջ, բայց դրանք անհաղթահարելի չեն, և կողմերը կշարունակեն աշխատել դրանց վրա։

Ռուբիոյի խոսքով՝ Վաշինգտոնի կողմից պատրաստված պլանը կարող է փոխվել՝ կախված խորհրդակցությունների ընթացքից։

ԱՄՆ-ի վարչակազմը ներկայացրել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման 28 կետից բաղկացած պլան։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս