Բաժիններ՝

Ֆինլանդիայում կարող է ՆԱՏՕ-ի ստորաբաժանում տեղակայվել

Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին կառաջարկի իր տարածքում տեղակայել դաշինքի հրամանատարական համակարգի ստորաբաժանում, որի կազմում կլինի մոտավորապես 50 զինծառայող: Այս մասին նոյեմբերի 24-ին հայտարարել է հանրապետության պաշտպանության նախարարությունը։

«Պաշտպանության նախարար Անտի Հյաքյանենը հայտարարել է, որ Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին կառաջարկի իր տարածքում տեղակայել հրամանատարական համակարգի ստորաբաժանում», – ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Ինչպես հստակեցնում է նախարարությունը, ստորաբաժանման կազմում կլինեն շուրջ 50 զինծառայող։ Այս քայլի նպատակը լինելու է  կապի և տեղեկատվության համակարգերի տրամադրումը ՆԱՏՕ-ի կառավարման ուժերին Ֆինլանդիայում, իսկ  անհրաժեշտության դեպքում ամբողջ դաշինքի տարածքում աջակցելու համար։

Հյաքյանենի խոսքով՝ այս հարցի վերաբերյալ որոշումը կարող է ընդունվել ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների՝ 2026 թ. փետրվարին կայանալիք հանդիպմանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս