Նիգերիայում առևանգված ավելի քան 300 աշակերտներից 50-ը կարողացել են փախչել ու վերադառնալ ընտանիք
Նիգերիայի կաթոլիկ դպրոցից անցյալ շաբաթ առևանգված ավելի քան 300 աշակերտներից 50-ը փախել են և վերամիավորվել իրենց ծնողների հետ։ Այս մասին հայտարարել է Նիգերիայի «Կաթոլիկ եկեղեցի և քրիստոնեական ասոցիացիա» (CAN) կազմակերպությունը:
CAN-ի նախագահ, կաթոլիկ եպիսկոպոս Բուլուս Յոհաննան, ով նաև հարձակման ենթարկված դպրոցի սեփականատերն է, հայտնել է, որ առևանգված երեխաներից մոտ 253-ը, ինչպես նաև դպրոցի 12 աշխատակից և ուսուցիչ, դեռևս առևանգողների մոտ են։
Յոհաննան նշել է, որ աշակերտները առևանգողների մոտից կարողացել են փախչել ուրբաթ և շաբաթ օրերին:
Նիգերիայի նախագահ Բոլա Տինուբուն նոյեմբերի 23-ին հանդիպել է անվտանգության ուժերի ղեկավարների հետ ու կարգադրել վարձել ևս 30,000 ոստիկանի և ուժերը կենտրոնացնել այն հեռավոր հատվածների վրա, որոնք պարբերաբար ենթարկվում են հարձակումների։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի սկզբին խստորեն քննադատել էր Նիգերիայում տեղի ունեցող իրադարձությունները՝ սպառնալով, որ կարող է ռազմական գործողություններ սկսել երկրում քրիստոնյաների նկատմամբ վերաբերմունքի համար:
Նոյեմբերի 22-ին զինված անձինք հարձակվել էին դպրոցի վրա ու առևանգել աշակերտների և ուսուցիչների։ Կատարվածի պատճառով որոշ հյուսիսային նահանգներում դպրոցները փակվել էին։
Հռոմի պապ Լեո 14-րդը Սուրբ Պողոսի հրապարակում կիրակնօրյա պատարագի ավարտին՝ նոյեմբերի 23-ին կոչ էր արել անհապաղ ազատ արձակել առևանգվածներին։

