Պարզվում է՝ Նարեկենց գործը Հայաստանի իրավապահները թխել են Ռուսաստանից. Աղասի Ենոքյան
Քաղաքագետ Աղասի Ենոքյանն անդրադարձել է Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի հերթական կալանավորման թեմային՝ արձանագրմամբ. «Պարզվում է՝ Նարեկենց գործը Հայաստանի իրավապահները թխել են Ռուսաստանից։
Այնտեղ հայտարարվել է, որ жопа (հետույք) բառը հայհոյանք է։ Այս առթիվ դեռ ամռանը Բաշկորկոստանի շրջանային դատարաններից մեկը համապատասխան որոշում է ընդունել հայտնի երգիչ, ДДТ խմբի լիդ Յուրի Շեֆչուկի վերաբերյալ նրա «Родина-это не жопа президента» (Հայրենիքը՝ դա նախագահի հետույքը չէ) արտահայտության վերաբերյալ։
Նշենք նաեւ, որ բաշկիր իրավապահները իրենց հայ կոլեգաներից ավելի լիբերալ են՝ Շեֆչուկին նրանք չեն կալանավորել, այլ միայն տուգանել են»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նարեկ Սամսոնյանը մեղադրվում է «հետույք» բառն օգտագործելով խուլիգանություն կատարելու մեջ:

