Սա գերակա մեծ կոռուպցիա է՝ Կառավարության գիտությամբ. Ռաֆայել Սաֆարյան

«33-րդ թաղամասը 2008 թվականից ճանաչվել է գերակա շահ, իսկ ես բազմիցս ասել եմ, որ սա գերակա շահ չէ, գերակա մեծ շահույթ է, բայց կներեք, սխալվել եմ, սա գերակա մեծ կոռուպցիա է՝ Կառավարության գիտությամբ: Բազմիցս նամակներ ենք գրել՝ պահանջելով դադարեցնել այս անօրինականությունը, իրենք գործընթացն արագ տանում են առաջ, որ կասեցնեն մեր գործերը: Կոնկրետ մեր հասցեից 5 հայց է ներկայացված, որ տարիներ շարունակ չի լսվում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ֆիրդուսի բնակիչ Ռաֆայել Սաֆարյանը:

Հավելենք, որ դեռ 2015 թվականին, կառավարությունը, ելնելով գերակա հանրային շահից, որոշել է քանդել Ֆիրդուսի թաղամասի մի քանի տուն և պահեստներ։ Բնակիչների մեծ մասը փոխհատուցում է ստացել, սակայն կան բնակիչներ, որոնք փոխհատուցման չափը համարում են անհամաչափ և չեն լքում իրենց տները։

Երևանի կենտրոնում գտնվող Ֆիրդուսի թաղամասն առաջին անգամ հանրային գերակա շահ է հռչակվել 2008 թվականին, նույն որոշումը վերահաստատվել է նաև 2018 թվականի մարտի 22-ին:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս