Լեգենդ՝ փոքրիկ Հուսիկի մասին. Թեհմինա Վարդանյան

«Ուզում եմ ձեզ պատմել մի կենդանի լեգենդ՝ փոքրիկ կառուցապատողի մասին, ում շատերը, ոնց հասկանում եմ, այստեղ անձամբ են ճանաչում: Ուզում եմ խոսել Հուսիկ անունով մի կառուցապատողի մասին: Պատմություն փոքրիկ Հուսիկի մասին: Իրեն թվում է, թե ինքն այն տղան է, որ ինչ ուզի՝ կանի, ինչ ուզի՝ կկառուցի:

Նա նշեց՝ Նորք Նորք վարչական շրջանում շատ են շինություններ, որոնք կա՛մ օրինականացվել են, կա՛մ այդ փուլում են, նաև Շենգավիթ վարչական շրջանում:

«Պարոն Ավինյան, գնացել էիք Արաբկիր՝ շրջայցի, խնդրում եմ, նման բաներին ուշադրություն դարձնել: Գովելի է լուսանկարները, որ տեղադրում եք, նաև ապամոնտաժումները, բայց նման բաներին էլ պետք է ուշադրություն դարձնել: 8 ամիս առաջ Արաբկիր վարչական շրջանը գրությամբ դիմել է քաղաքապետին, և այն դեռևս խցանված է Արմինե Վարդանյանի մոտ՝ ՃՔ վարչությունում: Ինչո՞ւ գրությունը չի հասել իրավաբանական վարչություն, քաղաքապետին: Ինչի՞ է մնացել, որ այդ մարդը հասցնի դիմի դատարան, գործն առաջ գցի ու այդ ամեն ինչը կանգնի՞: Այստեղ միտում չկա՞»,- իր ելույթում ասաց Թեհմինա Վարդանյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս