Տեսնենք՝ մյուս շաբաթ ինչ կասեն. Ֆիրդուսի բնակիչները Կառավարության ներկայացուցչի հետ պայմանավորվեցին

Երևանի Ֆիրդուսի թաղամասի բնակիչներն այսօր՝ ապրիլի 14-ին, բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ կառավարության շենքի մոտ՝ պահանջելով իրենց գույքի համար պատշաճ փոխհատուցում տալ։

Կառավարության ներկայացուցիչը նրանց հետ զրուցեց, և բնակիչների փոխանցմամբ՝ պայմանավորվել են, կսպասեն պատասխանին և կգան հաջորդ շաբաթ:

«Ասաց՝ երկուշաբթի կամ երեքշաբթի մեզ հետ կապ կհաստատեն: Կպատասխանեն, թե գործն ի՞նչ փուլում է և ի՞նչ է լինելու»,- նշեց Ֆիրդուսի բնակիչը:

Հավելենք, որ դեռ 2015 թվականին, կառավարությունը, ելնելով գերակա հանրային շահից, որոշել է քանդել Ֆիրդուսի թաղամասի մի քանի տուն և պահեստներ։ Բնակիչների մեծ մասը փոխհատուցում է ստացել, սակայն կան բնակիչներ, որոնք փոխհատուցման չափը համարում են անհամաչափ և չեն լքում իրենց տները։

Կարդացեք նաև

Երևանի կենտրոնում գտնվող Ֆիրդուսի թաղամասն առաջին անգամ հանրային գերակա շահ է հռչակվել 2008 թվականին, նույն որոշումը վերահաստատվել է նաև 2018 թվականի մարտի 22-ին:

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս