Բաժիններ՝

Հարավային Կորեայի նախագահը ցանկացած պահի հնարավոր է համարում բախումը ԿԺԴՀ-ի հետ

Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյոնը նոյեմբերի 24-ին հայտարարել է, որ ԿԺԴՀ-ի հետ չնախատեսված բախում կարող է տեղի ունենալ ցանկացած պահի՝ երկու երկրների միջև հարաբերությունները որակելով որպես «ծայրահեղ վտանգավոր»: Այդ մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։ 

Լրագրողների հետ հանդիպմանը, նկարագրելով երկու պետությունների միջև հարաբերությունները, Լի Չժե Մյոնն ասել է․ «Ծայրահեղ վտանգավոր իրավիճակ, երբ ցանկացած պահի կարող է տեղի ունենալ չկանխամտածված բախում»։ Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է համբերություն դրսևորել և ջանքեր գործադրել երկխոսության համար։

«Միջկորեական հարաբերությունները փոխվել են ծայրահեղ թշնամական և առճակատման ուղղությամբ, և [ԿԺԴՀ-ն] ցուցաբերում է ծայրահեղ արմատական ​​վարքագիծ՝ առանց նույնիսկ տարրական վստահության», – պարզաբանել է Լի Չժե Մյոնը։

Նա նշել է, որ Հյուսիսային Կորեան եռակի փշալարե արգելափակոցներ է տեղադրում սահմանազատման գծի երկայնքով, որը բաժանում է երկու Կորեաները այն դեպքում, երբ Սեուլը և Փհենյանը համակարծիք չեն սահմանների հարցում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս