Պետք է փոշեորսիչ չափիչ սարք տեղադրենք, չափից շատ ցույց տվեց՝ վերջ, տուգանվում են. Տիգրան Ավինյան
«Մեր հիմնական նպատակը պետք է լինի այն, որ ոչ թե գնանք, տեսնենք՝ մարդը փոշու որսիչ ցանցը տեղադրե՞լ է, թե՞ ոչ, այլ նախ պարտադրենք, որ համապատասխան սարքերը լինեն շինհրապարակների մոտ՝ շինարարների կողմից տեղադրված, բայց մեր կողմից վերահսկվող: Եվ ըստ այդ չափիչ սարքերից ստացված տեղեկատվության՝ մենք արդեն համապատասխան որոշում կայացնենք՝ տուգանո՞ւմ ենք շինարարին, թե՞ ոչ»,- Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ընդգծելով, որ պետք է հասկանալ նաև փոշու չափերը:
«Մեզ պետք է մի սարք դնել, որը շինհրապարակին մոտ է լինելու: Շաբաթվա ընթացքում փոշու հետ կապված՝ սարքը թույլատրելի սահմանաչափից ավելի ցույց տվեց՝ վերջ, տուգանվում է: Սա պետք է լինի տրամաբանությունը: Էլ չընկնենք նայենք՝ ցանց ունի-չունի: Ոնց ուզում է՝ թող կազմակերպի»,- ասաց Տիգրան Ավինյանը: