Քաղաքականությունը, ի թիվս բազմաթիվ գործոնների, առաջին հերթին կառուցվում է մտքի ու զգացմունքների վրա։ Քաղաքական մտքի շնորհիվ ծնվում են քաղաքական գաղափարները, դրանց հիման վրա՝ ծրագրերը, իսկ զգացմունքները նորմալ պայմաններում ծառայեցվում են այդ ծրագրերի հանրայնացման, հասարակության լայն շրջանակներին հասանելի դարձնելու համար։
Նիկոլ Փաշինյանի գործողությունները հիմնված են առավելապես մարդկային ցածր բնազդների վրա՝ վախ, տագնապ, ստորացում։ Դրանք Հայաստանի իշխանության քայլերում ունեն երկակի, հակադիր նշանակություն։
Ադրբեջանում ու Թուրքիայում երևի հասկացել են, որ հայ հասարակությունն այդուհանդերձ կարող է արթնանալ, և փորձում են Նիկոլ Փաշինյանից ստանալ առավելագույնը, քանի դեռ նա կարողանում է պահպանել իշխանությունը։ Եվ լայն իմաստով, հիմա հայ հասարակությունից է կախված՝ ավելի շուտ Թուրքիան ու Ադրբեջա՞նը կկարողանան Հայաստանի Սահմանադրությունից հեռացնել հայկական պետականության հիմնասյուները համարվող դրույթները, թե՞ ժողովուրդը իշխանությունից կհեռացնի դրանք հեռացնող Նիկոլ Փաշինյանին։
Իշխանությունը սարսափում է այդ հեռանկարից, որովհետև այդ անցման ժամանակ պարզվելու է, որ դրա թիվ մեկ խանգարողն իշխանությունն է։ Իսկ դա այն անցումներից չէ, որոնց ժամանակ ձիերին չեն փոխում։ Հատկապես, որ ձիերը ներսում հանդես են գալիս՝ առյուծի, դրսում՝ նապաստակի կերպարանքով։
Թվարկվածները վերջին երեք տարիներին Փաշինյանի կողմից դրսևորած տոտալ հանձնողականության բազմաթիվ դեպքերից մի քանիսն են միայն։ Այս դեպքում ծագող առաջին հարցն այն է, թե ինչի՞ դիմաց է նա հեշտորեն հանձնում այն, ինչը մի դեպքում՝ հազարամյակներ շարունակ պատկանել է հայերին, մյուս դեպքում՝ Հայաստանինն է եղել հարյուրամյակներ կամ տասնամյակներ։
Արցախում կատարվածը լայն իմաստով ձեռնտու էր բոլոր աշխարհաքաղաքական խաղացողներին՝ սկսած Ռուսաստանից ու հավաքական Արևմուտքից, մինչև Թուրքիա ու Իրան: Իրավիճակի ողբերգականությունը, սակայն, հայկական շահի դեմ աշխարհաքաղաքական կոնսենսուսը չէ, դա մեծ հաշվով կարող է պատահել ցանկացած ժողովրդի հետ:
Էրդողանն ու Ալիևը Նիկոլ Փաշինյանին պարբերաբար հիշեցնում են իրենց տրված խոստումները պահպանելու, ստանձնած պարտավորությունները կատարելու անհրաժեշտության մասին։ Պայմանավորվածությունների ու խոստումների մասին հիշեցումներ հղվում են նաև Ռուսաստանից ու Արևմուտքից։ Դրանք առավելապես վերաբերում են, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին»։
Ամեն ինչ իր գինն ունի, քաղաքականության մեջ՝ առավել ևս: Կենցաղում մարդիկ շատ զգայուն են գնային տատանումների նկատմամբ, առաջին անհրաժեշտության ապրանքների գներով որոշվում են զանազան սպառողական զամբյուղներ, կենսամակարդակի ցուցանիշներ և այլն: Եվ քանի որ ամեն ինչի չափման միավորը դրամն է, փողը, մարդիկ ամենայնից առավել ուշադիր հետևում են տարբեր արժույթների փոխարժեքների վայրիվերումներին:
Մինչ երևանյան փողոցներում օր օրի նոր թափ են հավաքում «Թուրք Նիկոլ», «Նիկո՛լ, թշնամի» վանկարկումներով բողոքի ակցիաները, որոնց նպատակը Արցախն ամբողջությամբ Ադրբեջանին հանձնած փաշինյանական ռեժիմի հեռացումն է, Նիկոլ Փաշինյանը շարունակում է քայլեր ձեռնարկել՝ բացառապես ուժային կառույցների միջոցով սեփական իշխանությունը պահելու համար։
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը գործնականում օրգանական կապ չունի ժողովրդի, հանրային տրամադրությունների հետ։ Այո, 2021 թվականին նա ստացել է «պողպատյա մանդատ», բայց դրանից հետո սկսել է կատարել այն ստանալու համար իր տված խոստումներին տրամագծորեն հակառակ քայլեր։ Նրա իշխանության լեգիտիմության բացակայության մասին էին վկայում նաև ամերիկյան հեղինակավոր ընկերություններից մեկի կողմից վերջերս հրապարակված հարցումների տվյալները։
Պետությունն ունի պոզիտիվ պարտավորություններ, որոնց կատարումը տվյալ պահի իշխանության ուղղակի պատասխանատվության տիրույթում է։ Բազմաթիվ այդպիսի պարտավորությունների թվում կենսական նշանակություն ունի քաղաքացիների կյանքի իրավունքի, պետության տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության ապահովումը։
2018թ․ իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը՝ ամենևին ոչ պատահականորեն ձեռնամուխ եղավ Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավին, որը շարունակվում է մինչև օրս։ Դրա զուգահեռ, կրկին իշխանության գալուց ի վեր, հեղինակազրկվեց բանակն ու զինվորականությունը։
Եթե նախկինում հաջողություն էր համարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական այցը Ստեփանակերտ, ապա այսօր հաղթանակ է որակվում Արցախի նախագահի մուտքն իր իսկ ղեկավարած երկիր, այն էլ՝ մի քանի օր սպասելուց հետո։ Եթե նախկինում Արցախ էին այցելում ամենատարբեր երկրների պատգամավորներ, ապա այսօր Արցախ չեն կարողանում մուտք գործել այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաները։
Երբ իշխանությունն է քաղաքականության փոխարեն զբաղվում միայն քարոզչությամբ, պետությունը հայտնվում է սպառնալիքի առաջ, հասարակությունն էլ՝ թմրամոլի կարգավիճակում։
Նիկոլ Փաշինյանը վաղուց ապացուցել է, որ եթե որևէ բան անում է, ապա անում է ոչ թե հանուն պետության, այլ սեփական իշխանության։ Նույնը վերաբերում է նաև ոչինչ չանելուն։ Նա խոսում է հանուն իր իշխանության, լռում է հանուն իր իշխանության, ներքաղաքական ու աշխարհաքաղաքական ակրոբատիկայով է զբաղվում հանուն իր իշխանության, և այդպես շարունակ… Որպես կանոն, այդ ամենը տեղի է ունենում ի հաշիվ պետականության։