
267 միլիոն դրամ ՊՊԾ-ին՝ պաշտոնյաների անվտանգությունն ապահովելու համար

Մինչ երևանյան փողոցներում օր օրի նոր թափ են հավաքում «Թուրք Նիկոլ», «Նիկո՛լ, թշնամի» վանկարկումներով բողոքի ակցիաները, որոնց նպատակը Արցախն ամբողջությամբ Ադրբեջանին հանձնած փաշինյանական ռեժիմի հեռացումն է, Նիկոլ Փաշինյանը շարունակում է քայլեր ձեռնարկել՝ բացառապես ուժային կառույցների միջոցով սեփական իշխանությունը պահելու համար։
Փաշինյանի իշխանության պահպանությամբ զբաղվող կառույցներից մեկին՝ ՊՊԾ-ին, այդ գործն ավելի լավ անելու համար օրերս հատկացվել է 267 միլիոն 400 հազար դրամ։
Նշենք, որ գումարը հատկացվել է Կառավարության պահուստային ֆոնդից, և որպես գումարի հատկացման նպատակ նշված է՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց հյուրերի անվտանգության ապահովում։