Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Ազգային անվտանգության ծառայության՝ սփյուռքահայերի համար ՀՀ քաղաքացիություն ստանալու կարգի խստացմանը, ասաց, որ իրենք դեմ են այդ նախագծին և այդ մասին բարձրաձայնել են։
«Երբ քո խաղաղության դարաշրջանի դրոշը ձեռքդ բռնած՝ բայրամ ես շնորհավորում, բայց մյուս կողմից՝ հայ մարդուն արգելում ես հայրենիք մուտք գործել, դա նախ ցույց է տալիս, թե որքան ճղճիմ ես, քինախնդիր ու վախկոտ, ինչը որևէ առաջնորդի վայել չէ, և հետո՝ թեև չունեմ փաստը, բայց երևում է, որ պատվեր է կատարվում։ Չեմ զարմանա, եթե ամեն մի շնորհավորական բայրամային հեռախոսազանգի հետևում ինչ-որ թելադրանքներ կան Թուրքիայի կողմից՝ տկարացնել այդ եռամիասնությունը»։