Այսօր ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը որոշել է պատասխանել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանին, ով երեկ խորհրդարանում հայտարարել էր, որ` «հարկ վճարելը պարտականություն է, իսկ անձնազոհությունը՝ կամավոր մարտի դաշտ գնալն է»:
Հոկտեմբերի 27-ին «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը հայտարարել է, որ մինչև հիմա անկախ պետություն չենք ունեցել, եղել ենք Ռուսաստանի «ֆորպոստը»:
2020թ. 44-օրյա պատերազմի 4-րդ տարելիցի օրը՝ սեպտեմբերի 27-ին, Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանն Աջափնյակ վարչական շրջանում մասնակցել է մատուռի բացման, օծման արարողությանը և հայտարարել.
Պաշտպանության նախարարությունը՝ ի դեմս Սուրեն Պապիկյանի, Երկրապահ կամավորականների միություն ՀԿ-ին հատկացրել է հերթական դրամաշնորհը: Ապրիլի 16-ին պետության կողմից դրամաշնորհի տրամադրման մասին կնքված այս պայմանագրի գինը կազմել է 234 միլիոն 638 հազար դրամ. կառավարությունն ապրիլի 4-ի նիստում էր համապատասխան որոշումն ընդունել:
Հայաստանին այս պայթյունավտանգ իրավիճակից կարող են փրկել պայմանականորեն մի քանի հրաժարականների դիմումներ, որոնք անխուսափելի կդարձնեն Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Հակառակ դեպքում զինված ուժերը, բոլոր իրավապահ կառույցներն իրենց լռությամբ կոլեկտիվ կերպով անստորագիր կհրաժարվեն հայրենիքին ծառայելու պարտականությունից՝ վերջնականապես հաստատելով իրենց մեղսակցությունը պետության դեմ իրականացվող հանցագործությանը։
Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում հանդիպումից առաջ ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես էին եկել հայտարարություններով: Ֆրանսիայի ղեկավարն իր խոսքում, մասնավորապես, անդրադարձել է Ներքին Հանդի միջադեպին:
«Զինվորականը չպետք է սպասի, որ պաշտպանության նախարարը կամ գնդի հրամանատարն իրեն թույլ տան կամ թույլ չտան կրակել։ Այսինքն, եթե նա նկատում է բացահայտ հարձակում, զորքերի առաջխաղացում կամ հակառակորդի կողմից զենքերի կիրառում, բնականաբար, համաձայն մարտական հաշվարկի՝ պետք է բացազատի մարտական դիրքը և պահպանությունից անցնի պաշտպանության։ Չկրակելու հրաման տվող ցանկացած անձ, ով էլ լինի, դավաճան է»:
Դժվար է երկրում լուրջ մարդ գտնել, ով կարող է բացառել ռազմական գործողությունների վերսկսկման հանգամանքը: Նախ ժամանակներն են, այսպես ասած, բարենպաստ՝ հիմքում ունենալով գործող իշխանությունների արկածախնդիր պատկերացումները, երկրորդ՝ իշխանության հռչակած խաղաղության ճարտարապետությունը վաղուց տապալվել է, ուղղակի այն չեն թաղել՝ դրանից բխող հետևանքներով:
Ընդամենը երկու շաբաթ առաջ, Շուշիի ազատագրման օրը Եռաբլուր պանթեոն այցելած ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը վստահեցրել էր՝ Արցախի օկուպացված տարածքները ազատագրելու են, բայց «ոչ լեզվով՝ գործով»:
«Ես չեմ մեկնաբանում այդ կարգի մարդկանց ասածները, դա ընդամենը փաստեց, որ իմ գնահատականը ճիշտ է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի հնչեցրած մտքերին:
«Ես ծառայել եմ հայկական բանակում։ Ինչո՞ւ եք ինձ Սասուն Միքայելյանից հարցեր տալիս։ Նա ո՞վ է, իր տեսքին, իր խոսքին որ հետևում եք, ինքն իրավունք ունի՞ որևէ գնահատական տալու մեկին, իր գնահատականն ինձ համար զրո է»։