Բաժիններ՝

ՊՆ-ն ԵԿՄ-ին հատկացրեց 2020 թվականից ավանդույթ դարձած 234 միլիոն 638․000 դրամ դրամաշնորհը

Երկրապահ կամավորական միությունն ապրիլի 30-ին կնքված պայմանագրով Պաշտպանության նախարարությունից կստանա 2020 թվականից ավանդույթ դարձած  դրամաշնորհը։ Պայմանագրի գինը, սկսած 2021 թվականից, հաստատուն է՝ 234 միլիոն 638․000 դրամ։

Համապատասխան որոշումը կայացվել էր կառավարության ապրիլի 23-ի նիստում, իսկ որպես նպատակ էր նշվել «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ի 2025 թվականի գործունեության ողջ ծավալով ապահովումը։

«2020թ. պատերազմի ընթացքում «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ն ունեցել է նշանակալի մասնակցություն` ունենալով կազմակերպության անդամների մեծ թվով (74 զոհ) մարդկային կորուստներ և 114 վիրավոր: Հետպատերազմյան շրջանում ավելի քան 4000 ԵԿՄ կամավորականներ ՀՀ պաշտպանության նախարարության կազմում մարտական հերթապահություն են իրականացրել տարբեր մարտական դիրքերում:

Հաշվի առնելով, որ «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ն համագործակցում է ՀՀ պաշտպանության նախարարության հետ, օժանդակում է նրա առջև դրված խնդիրների կատարմանը, ՀՀ զինված ուժերի համար դաստիարակում և պատրաստում է ապագա զինվորներ, նախագծի ընդունմամբ հնարավորություն կստեղծվի ապահովել ՀԿ-ի 2025 թվականի գործունեության իրականացումը ողջ ծավալով»,- նշվել էր կառավարության որոշման հիմնավորման մեջ։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս