Բաժիններ՝

Պաշտպանության նախարարությունն ու Երկրապահ կամավորականների միությունը կնքել են 234 միլիոն 638 հազար դրամի դրամաշնորհի պայմանագիրը

Պաշտպանության նախարարությունը՝ ի դեմս Սուրեն Պապիկյանի, Երկրապահ կամավորականների միություն ՀԿ-ին հատկացրել է հերթական դրամաշնորհը: Ապրիլի 16-ին պետության կողմից դրամաշնորհի տրամադրման մասին կնքված այս պայմանագրի գինը կազմել է 234 միլիոն 638 հազար դրամ. կառավարությունն ապրիլի 4-ի նիստում էր համապատասխան որոշումն ընդունել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կառավարության ապրիլի 4-ի նիստի օրակարգում ներառված էր համապատասխան նախագիծը: Վերջինի հիմնավորման մեջ մասնավորապես նշվում էր, որ 2020թ. պատերազմի ընթացքում «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ն ունեցել է նշանակալի մասնակցություն` ունենալով կազմակերպության անդամների մեծ թվով մարդկային կորուստներ և վիրավորներ, և, որ հետպատերազմյան շրջանում ավելի քան 4000 ԵԿՄ կամավորականներ ՀՀ պաշտպանության նախարարության կազմում մարտական հերթապահություն են իրականացրել տարբեր մարտական դիրքերում.

«Հաշվի առնելով, որ ԵԿՄ-ն համագործակցում է ՀՀ պաշտպանության նախարարության հետ, օժանդակում է նրա առջև դրված խնդիրների կատարմանը, ՀՀ զինված ուժերի համար դաստիարակում և պատրաստում է ապագա զինվորներ, նախագծի ընդունմամբ հնարավորություն կստեղծվի ապահովել ՀԿ-ի 2024թ.-ի գործունեության իրականացումը ողջ ծավալով»:

Նշենք նաև՝ 2020թ.-ին պետական բյուջեի միջոցների հաշվին ԵԿՄ-ին վերը նշված նպատակների համար հատկացվել է դրամաշնորհ, իսկ Կառավարության որոշումներով՝ նաև դրամաշնորհներ են հատկացվել՝ հետագայում՝նույն՝ 234 միլիոն 638 հազար դրամի չափով:

Կարդացեք նաև

Երկրապահ կամավորականների միության անդամների մասնակցությամբ մի քանի միջադեպերը Տավուշում, սակայն մտածելու տեղի են տալիս, թե ՊՆ հետ համագործակցող այս կառույցի անդամների գործառույթների մե՞ջ է մտնում, օրինակ, Բագրատաշենում, Նոյեմբերյանում մարդկանց մեջ ԵԿՄ-ի մեքենայով մխրճվելը:

Հիշեցնենք՝ լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը նշել էր. «Քշեց ու ասաց` մենք ում վրա ուզենք, նրա վրա էլ կքշենք, քանի որ մենք այս երկրի թագավորն ենք, այս երկրի տերն ենք։ Սա իշխանությունների կողմից ուղիղ հրահանգավորված բան է»:

 

Տեսանյութեր

Լրահոս