ՀԷՑ գլխավոր տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ ՀԷՑ-ի Շիրակի մարզային կառույցի տնօրեն Սարիկ Մինասյանի հայտարարությանը, թե՝ «իմ նշանակումից հետո ՀԷՑ-ից հեռացվել են բարձր ու միջին պաշտոնյաները, որոնք չէին կարող ոչինչ չանելով՝ բարձր աշխատավարձ ու պարգևավճարներ ստանալ՝ ոտնահարելով ազգային շահերը, սպասարկել օլիգարխիկ շահերը»։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանի կարծիքով՝ ՀԷՑ ընկերության հնարավոր գնորդը պետք է շատ ռիսկեր հաշվարկի։հետո սա շատ մեծ քրեական գործ է լինելու, իրար վրա ցուցմունքներ են տրվելու. Ղազինյան
«650-700 մլն դոլար է ներդրվել ընկերությունում։ Եթե մենք այն ժամանակ իմանայինք, որ նման սցենար կարող է լինել, մինչև բանակցությունները, ձեռք բերելը մենք կներկայացնեինք, թե ինչ վիճակ է տիրում, որի արդյունքում այսօր ընդամենը շնորհակալություն պետք է լիներ»։
«Այնպես չէ, որ գալու են փայտերը ձեռքներին, ասեն՝ ինչո՞ւ չեք կատարում։ Միանշանակ հետևություններ լինելու են, իսկ սա նշանակում է, որ հետագայում վարկի, ներդրումների հետ կապված խնդիրներ են լինելու։ Մի պահ պատկերացրեք, որ կա ինչ-որ ներդրող, որը հետաքրքրվում է Հայաստանում ներդրում անելով ու տեսնում է այս վիճակը։ Այսինքն՝ հերիք չէ, որ ուզում են ամենամեծ ներդրումներից մեկը խլել, ապօրինի կալանավորում են իրականացնում և այլն, մի հատ էլ չեն կատարում արբիտրաժի որոշումը»,- ընդգծեց Դավիթ Ղազինյանը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հիշեցնելով ՀԷՑ-ի հետ կապված Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի կայացրած միջազգային որոշումը, նշեց, որ ըստ այդ որոշման, պետք է կատարվեր հայցի ապահովման միջոց՝ որոշակի գործողությունների հետ կապված։ Դրանից հետո ՀԷՑ ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը գրություն էր ուղարկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին, որպեսզի կատարվի Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի միջանկյալ որոշումը։
«ՀԷՑ-ը բաշխողն է: Սակագինը 3 տեղ է բաժանվում։ Մերը բաշխիչն է, որը հաստատված գումար է։ Պետությունը պետք է սա ասի քաղաքացիներին։ Իշխանությունը պետք է ազնիվ լինի և ասի, որ արտադրողը դիմել է 3 դրամ թանկացնելու համար, բայց այդ 3 դրամը ՀԷՑ-ինը չէ, այլ արտադրողինն է»,- ասաց ՀԷՑ նախկին բարձրաստիճան պաշտոնյան:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Հայկական էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲԸ գլխավոր տնօրենի նախկին տեղակալ, իրացման տնօրեն Դավիթ Ղազինյանն է։
168․am-ի հետ զրույցում տնտեսագետը զարմանքով անդրադարձավ ՀԷՑ-ում կառավարման անարդյունավետության, քաղաքացիներին պատճառված անհանգստության մասին իշխանավորների մտահոգությանը՝ նկատելով, որ հանրային ծառայություններ մատուցող կազմակերպություն կա, որից թեև դժգոհությունն աճում ու աճում է, բայց որևէ քայլ իշխանությունների կողմից չի ձեռնարկվում։