Կառավարությունն իմիտացիա է ստեղծում. գնդակը ՀԾԿՀ դաշտում է. Դավիթ Ղազինյան

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հիշեցնելով ՀԷՑ-ի հետ կապված Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի կայացրած միջազգային որոշումը, նշեց, որ ըստ այդ որոշման, պետք է կատարվեր հայցի ապահովման միջոց՝ որոշակի գործողությունների հետ կապված։ Դրանից հետո ՀԷՑ ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը գրություն էր ուղարկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին, որպեսզի կատարվի Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի միջանկյալ որոշումը։

«Հանձնաժողովի նախագահն իր մի պատասխանում նշել է, որ դա իր իրավասությունների մեջ չէ, բայց հետո մեզ հայտնի դարձավ, որ նա գրություն է ուղարկել Կառավարության աշխատակազմի ղեկավարին։ Նա Կառավարությունից դիրքորոշում է խնդրել, թե ինչպես վարվել։ Դրանից հետո Կառավարության աշխատակազմի միջազգային հարցերով գրասենյակի ղեկավարը պատասխանում է ՀԾԿՀ նախագահին։ Նա նշում է, որ արբիտրաժի որոշումը սահմանափակվում է հետևյալով՝ կարգադրում է պատասխանողին հրաժարվել բռնագրավման վերաբերյալ և հանրային ծառայութունները կարգավորող օրենքները կիրառելուց և ՀԷՑ-ի ազգայնացման վերաբերյալ հետագա քայլեր ձեռնարկելուց։ Առաջին՝ ՀէՑ-ի կառավարման մարմինների, կանոնադրության փոփոխություն, ժամանակավոր կառավարչի նշանակում կամ եթե նշանակվել է, ապա նրան լիազորել գործել, որպես ՀԷՑ-ի գործադիր մարմին, ՀԷՑ-ի լիցենզիաների հետ կանչում»,-նշեց Դավիթ Ղազինյանը։

Ինչ վերաբերվում է վարույթին, ապա ըստ Դավիթ Ղազինյանի, ծառայության ղեկավարն իր նամակում նշում է, որ վարույթի կասեցումը պարտադիր չէ։

«Մենք էլ ենք ասում, որ վարույթի կասեցումը պարտադիր չէ, այսինքն՝ մինչև օրենսդրական այս փոփոխությունները, հանձնաժողովն իրավունք ուներ վարույթ հարուցելու, քննելու և որոշում կայացնելու։ Բայց հստակ նշվում է, որ պետք է սահմանափակվի կառավարիչ նշանակելու իրավասությունը։ Այստեղ ստացվում է, որ ենթադրում եմ կամ հիմնավոր կասկած ունենալու իրավունք ունենք, որ Կառավարությունն իմիտացիա է ստեղծում, թե մենք տվեցին, մեր կարծիքը, բայց հանձնաժողովն անկախ մարմին է և ինքը պետք է որոշի։ Սա պետական գործելաոճ չէ այն առումով, որ եթե պետությունը միանում է միջազգային ինչ-որ պայմանագրի, համաձայնագրի, դա նշանակում է Սահմանադրական դատարանի կողմից տալիս է սահմանադրականության հարցը, անցնում է ԱԺ և վավերացվում։ Այսինքն՝ միջազգային պայմանագրերն ավելի վեր են, քան ներքին օրենսդրական ակտերը։

Կարդացեք նաև

Ամեն դեպքում գնդակը հանձնաժողովի նախագահի դաշտում է»,-հավելեց Դավիթ Ղազինյանը։

Տեսանյութեր

Լրահոս